Artsakhpress

Միջազգային

Հունաստանը անհիմն ու սխալ է որակել Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն օդային սահմանի խախտման վերաբերյալ

Հունաստանը հերքում է Թուրքիայի հայտարարությունն այն մասին, թե հունական կողմը Էգեյան ծովի հատվածում խախտել է թուրքական օդային սահմանը:

Հունաստանը անհիմն ու սխալ է որակել Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն օդային սահմանի խախտման վերաբերյալ

Հունաստանը անհիմն ու սխալ է որակել Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն օդային սահմանի խախտման վերաբերյալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Մենք հերքում ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության՝ չհիմնավորված ու իրականությանը չհամապատասխանող մեղադրանքները, թե իբր օրեր առաջ հունական ինքնաթիռները խախտել են Թուրքիայի օդային սահմանը: Այս մեղադրանքները Թուրքիայի՝ մոլորեցնելու ու իր սեփական անօրինական ու սադրիչ գործողությունների համար պատասխանատվությունից ազատվելու հերթական փորձն են»,- ասվում է հայտարարության մեջ:
Հունաստանի ԱԳՆ-ից առնվազն պարադոքսալ են անվանել այն, որ նման հայտարարություն է անում մի երկիր, որը մեկ օրում 42 թռիչք է իրականացրել Հունաստանի տարածքում՝ խախտելով այդ երկրի օդային սահմանը: Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ Թուրքիան «հերթական անգամ իր գործողություններով խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև նման կրիտիկական պահի  վնասում ՆԱՏՕ-ի միասնականությանը»:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Search