Artsakhpress

Միջազգային

Բրիտանացուն կարող է մահապատիժ սպառնալ Իրաքից հնագիտական արժեքներ դուրս բերելու փորձի համար

Իրաքի դատարանը քննում է բրիտանացու և գերմանացու դեմ քրեական գործը, որոնք մեղադրվում են հնագիտական արժեքների մաքսանենգության փորձի մեջ։ Մեծ Բրիտանիայի հպատակին կարող է ընդհուպ մահապատիժ սպառնալ։

Բրիտանացուն կարող է մահապատիժ սպառնալ Իրաքից հնագիտական արժեքներ դուրս բերելու փորձի համար

Բրիտանացուն կարող է մահապատիժ սպառնալ Իրաքից հնագիտական արժեքներ դուրս բերելու փորձի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրաքի Shafaq լրատվական գործակալությունը:
 
Գործակալության տվյալներով՝ մեղադրանք է առաջադրվել 66-ամյա բրիտանացի կենսաբան Ջեյմս Ֆիտոնին և 60-ամյա գերմանացի հոգեբան Վոլկեր Վալդմանին, որոնք մարտ ամսին տուրիստական խմբի կազմում Իրաք են ժամանել: Երկուսն էլ ձերբակալվել են Բաղդադի օդանավակայանում մարտի 20-ին, շումերական դարաշրջանի հնագիտական 12 նմուշներն արտահանելու փորձ անելիս:
 
Գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել մայիսի 15-ին, երկրորդն՝ այսօր։ «Դատավորը հայտարարել է, որ մեղադրյալների դեմ գործ է հարուցվել «Իրաքի պատմական ժառանգության մասին» օրենքի 41-րդ հոդվածով։ Հոդվածը նախատեսում է մահապատիժ ՝ Իրաքից հնագիտական օբյեկտները դուրս բերելու կամ դուրս բերելու փորձի համար»,- գրում է գործակալությունը։
 
Ֆիտոնը դատարանում հայտարարել է, որ անգամ կասկած չուներ 12 նմուշների պատմական արժեքի մասին։ Նրա խոսքով՝ դրանք նա գտել է Իրաքի Դի-Կար նահանգում երկու հնագիտական հուշարձաններ այցելելիս:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search