Artsakhpress

Հասարակական

Նախագահ Հարությունյանը մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին մասնակցել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպված Արցախյան ֆորումի փակման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Հարությունյանը մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը

Նախագահ  Հարությունյանը  մասնակցել է «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումի փակման արարողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել ֆորումի ընթացքում կազմակերպված թեմատիկ քննարկումները, ընդգծել, որ նման նախաձեռնություններն ավելի կենսունակ են դարձնում ապագայի հանդեպ արցախահայության ունեցած տեսլականն ու մոտեցումները: Հանրապետության նախագահն անդրադարձել է պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, առկա խնդիրներին ու դրանց հաղթահարմանն ուղղված աշխատանքներին:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ թե՛ հետպատերազմյան ժամանակաշրջանում առկա դժվարությունները, թե՛ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած երկարաժամկետ մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն բոլոր կարող ուժերի համախմբվածության ու առողջ քննարկումների միջոցով: Այդ համատեքստում Նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներին և, հատկապես,  բարերար Ռուբեն Վարդանյանին՝ մշտապես Արցախի կողքին լինելու և տարբեր ծրագրերով գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Search