Artsakhpress

Հասարակական

«Ապագա հայկականը» հիմնադրամն Արցախում  ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված  ֆորում անցկացրեց

Այսօր՝ մայիսի 22-ին, Ստեփանակերտում   կայացավ  «Ապագա հայկականը» հիմնադրամի նախաձեռնած ֆորումը՝ ուղղված ժողովրդագրական խնդիրների լուծմանը:

«Ապագա հայկականը» հիմնադրամն Արցախում  ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված  ֆորում անցկացրեց

«Ապագա հայկականը» հիմնադրամն Արցախում  ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված  ֆորում անցկացրեց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ֆորումը նպատակ ուներ խթանելու հասարակության լայն շերտերի ներգրավմամբ երկխոսությունը` նախաձեռնության շրջանակներում մշակված 15 նպատակների շուրջ:
 
Բացման խոսքով հանդես եկավ «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը:
 
Արտակ Ապիտոնյան.jpg (118 KB)««Ապագա հայկականի» նախաձեռնած ֆորումը նպատակ ունի կազմել ծրագիր  բոլոր նպատակների և դրանց հասնելու  քայլերի շուրջ: Այդ ծրագիրը նպաստելու է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության  և Սփյուռքի հայության  կայուն զարգացմանը, անվտանգության ապահովմանը և սոցիալ-տնտեսական աճին: Արցախյան ֆորումով տրվելու է մեկ այլ ավելի մեծ համաժողովի մեկնարկը, որը տեղի է ունենալու աշնանը: Ես վստահ եմ, որ սա ամենաարդյունավետ մոդելներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռնում որոշումներ կայացնելու գործընթացում հասարակության մասնակցության  համար», - նշել է Ա. Ապիտոնյանը և ընդգծել հաջորդ` ավելի մեծ համաժողովի ընթացիկ տարում անցկացման կարեւորությունը։
 
Ֆորումի ընթացքում հասարակության բոլոր շերտերը ներկայացնող ավելի քան վաթսուն մասնակիցներ քննարկել են Արցախի ժողովրդագրական խնդիրները, արտահայտել իրենց կարծիքները առկա մարտահրավերների վերաբերյալ և ուրվագծել երկարաժամկետ հեռանկարում խնդիրների հնարավոր կայուն լուծումներ:
 
Արամ Բեկչյան.jpg (139 KB)«Ֆորումը կոնկրետ աշխատանք է, որի արդյունքը պետք է լինի խնդիրների լուծումը: Այն  Արցախից սկսելու  հարցին կպատասխանեմ, որ մենք բոլորս մտածում ենք, որ Արցախի հարցը մեր առաջնային հիմնախնդիրն է։  Փորձագետներն ընտրվել են դրսից, իսկ մասնակիցները` կայքի միջոցով գրանցվելով»,- ասել է «Ապագա հայականը» հիմնադրամի համահիմնադիր Արամ Բեկչյանը:
 2.jpg (271 KB)
Համահիմնադիրներից Ռիչարդ Ազարնիյան կարծում է, որ հայերի ապագան մեզանից յուրաքանչյուրի ձեռքերում է։
 
Ռիչարդ Ազարնիյան.jpg (141 KB)«Անցիալի սխալներն են մեզ հասցրել այս վիճակին։ Այդ վիճակից դուրս գալու համար պետք է լուծվեն բոլոր այն խնդիրները, որոնք հանգեցնում են մեզ դրան: Մեր բոլորի պարտականությունն է փոխել ինքներս մեզ և հասկանալ` ինչքան կարևոր է Արցախը մեզ համար: Պետք է յուրաքանչյուրս մտածենք հայության  ապագայի համար և նույնիսկ մտովի չպատկերացնենք հայերի ապագան որևէ այլ ազգի ափերի մեջ»,- ընդգծել է բանախոսը:
 
Արցախյան ֆորումի մասնակիցները քննարկել և ընդունել են հայ առաջատար մասնագետների կողմից մի շարք հանդիպումների և քննարկումների ընթացքում մշակված փաթեթ, որը «Ապագա հայկականը»  նախաձեռնության կողմից կներկայացվի համապատասխան պետական մարմիններին:
3.jpg (352 KB)

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search