Artsakhpress

Հասարակական

«Եթե հասարակությունը պայքարի անտարբերության դեմ, հայրենիքը չի կանգնի մարտահրավերների առջև». Ռուբեն Վարդանյան

«Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված ֆորումն իր ֆորմատով և թեմատիկայով Արցախում առաջինը կարելի է համարել։

«Եթե հասարակությունը պայքարի անտարբերության դեմ, հայրենիքը չի կանգնի մարտահրավերների առջև». Ռուբեն Վարդանյան

«Եթե հասարակությունը պայքարի անտարբերության դեմ, հայրենիքը չի կանգնի մարտահրավերների առջև». Ռուբեն Վարդանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ֆորումը անցկացվել է «Փոփոխությունների տեսություն» մեթոդաբանության հիման վրա։ Քննարկման արդյունքում մասնակիցները հանգեցին այն եզրակացության, որ սա ամենաարդյունավետ մոդելներից է, որը հնարավորություն է ընձեռնում միասնական քննարկել և ուշադրություն դարձնել յուրաքանչյուր խնդրի:
 4.jpg (238 KB)
Ֆորումի փակման արարողությանը ներկա ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում բարձր է գնահատել նախաձեռնության հեղինակների կատարած աշխատանքը:
 
Arayik Harutyunyan.jpg (115 KB)«Եթե մենք մարտահրավերները թվարկելու լինենք, ապա այսօր առաջինը անվտանգայինն է, երկրորդը՝ քաղաքականը, երրորդը՝ ժողովրդագրականը: Մեր այսօրվա խնդիրը, որը հազարամյակների պատմություն ունի, եղել է հենց ժողովրդագրականը։ Հենց այդ համատեքստում էլ արդիական է ֆորումի անցկացումը»,-ասել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
 2.jpg (237 KB)
«Ապագա հայկականը» հիմնադրամի տնօրեն Արտակ Ապիտոնյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներից։
 
Արտակ Ապիտոնյան.jpg (118 KB)«Կարծում եմ` այսօր շատ կարևոր քննարկում ունեցանք: Կարևոր Էր հասկանալու համար տրամադրությունները, հնարավորությունները և այն ուղիները, որոնցով կարելի է հասնել մեր նախանշված նպատակին: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր մասնակցել և աջակցել են արցախյան ֆորումին»,-ընդգծել է Ա. Ապիտոնյանը:
 3.jpg (127 KB)
Նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի խոսքով` ամենամեծ վտանգը անտարբերությունն է, և եթե հասարակությունը պայքարի այդ անտարբերության դեմ, հայրենիքը չի կանգնի մարտահրավերների առջև:
 
Ruben Vardanyan.jpg (184 KB)«2022 թվականի աշնանը տեղի է ունենալու «Ապագա հայկականի» համաժողովը, որն իր շուրջը համախմբելու է շուրջ 200 մասնակիցների և առաջատար փորձագետների Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից և Սփյուռքից»,- ընդգծել է Ռ. Վարդանյանը:
5.jpg (130 KB)

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search