Artsakhpress

Հասարակական

Արցախի ժուռնալիստների միությունում արժևորել են լրագրողի մասնագիտական օրը

Այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների մասնագիտական օրվա կապակցությամբ Արցախի ժուռնալիստների միությունում մի խումբ լրագրողներ ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել են մեդալներով:

Արցախի ժուռնալիստների միությունում արժևորել են լրագրողի մասնագիտական օրը

Արցախի ժուռնալիստների միությունում արժևորել են լրագրողի մասնագիտական օրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` պետական պարգևները լրագրողներին է հանձնել ԱՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանը:

Նա շնորհավորել է լրագրողներին մասնագիտական օրվա կապակցությամբ:

282186850_733416137692103_4853752256839149381_n.jpg (1.76 MB)

«Մաղթում եմ, որ այսուհետ մեր գրիչը, մեր խոսքը արտացոլեն միայն խաղաղ խաղաղ առօրյան: Եվ այն ծանր ժամանակահատվածը, որ մենք ունեցանք վերջերս, դառնա պատմություն: Մենք ունենք արժանիների մեծ բանակ, ովքեր իրենց մեծ ավանդն ունեն մեր լրագրության զարգացման պատմության մեջ: Եվ ուզում եմ համոզված ասել, որ ժամանակի ընթացքում բոլորին էլ փորձելու ենք ուշադրության արժանացնել, որպեսզի ոչ մեկն իր վաստակի համար իրեն երբևէ չգնահատված չզգա»,-նշել է Վ. Պողոսյանը, հարգանքի խոսք հնչեցրել լրագրողական համայնքի ներկայացուցիչներ Վարդգես Բաղրյանի և Անահիտ Դանիելյանի հիշատակին` պետական պարգեւներ հանձնելով նրանց հարազատներին։

280844518_788191198766809_41863574354603106_n.jpg (1.67 MB)

Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանն իր հերթին շնորհավորել է բոլոր լրագրողներին մասնագիտական օրվա կապակցությամբ:

281629894_681512376263005_3562506060551810042_n.jpg (1.52 MB)

«2010 թվականի ապրիլի 30-ին ԱՀ Կառավարության որոշմամբ մայիսի 23-ն Արցախում սահմանվեց որպես լրագրողի մասնագիտական տոն օր: Լրագրությունը շատ հին մշակութային մի գործոն ու բաղադրիչ է, որը ևս մեկ անգամ փաստում է Արցախի հայկական լինելը: Լրագրողի աշխատանքը շատ ծանր է, և ես այդ աշխատանքը համեմատում եմ սահմանին կանգնած զինվորի առաքելության հետ»,-ասել է Կ. Գաբրիելյանը:

Միջոցառման շրջանակներում միությունում կայացել է նաև գրող Արիս Արսենիի` «Օր օրի, ժամ առ ժամ» գրքի շնորհանդեսը:

281947109_7581703551870684_3372783768739135796_n.jpg (1.65 MB)

Գիրքը լույս է ընծայվել Արցախի ժուռնալիստների միության հովանավորությամբ, իսկ խմբագիրը միության նախագահ Կիմ Գաբրիելյանն է:

281647343_1379696205867898_789851400108880986_n.jpg (1.52 MB)

«Գրքում ներկայացրել եմ նախորդ դարի 80-ական թվականների վերջին տարիներին բռնկված և ավելի քան 30 տարի շարունակ իր լուծումը չստացած Արցախյան հարցի նորօրյա փուլի՝ համաժողովրդական շարժման ընթացքում ծավալված ընդհատակյա պայքարի ու զինված հակամարտության` 1988-2022 թվականների ողջ ժամանակագրությունը: Այն իրականացվել է ամենօրյա գրառումների արդյունքում և նպատակ ունի սկզբնաղբյուրի դեր կատարել տվյալ ժամանակաշրջանի իրադարձություններով հետաքրքվողների համար»,-մեզ հետ զրույցում ասել է հեղինակը:

281620499_533640991717345_3844275419758719808_n (1).jpg (1.56 MB)

Շնորհանդեսի ժամանակ բարձրացվել է գիրքը ռուսերեն, անգլերեն լեզուներով թարգմանելու և էլեկտրոնային տարբերակ ստեղծելու հարցը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search