Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողով է ստեղծել:
Հայտնի են սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների կազմերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պետության ղեկավարի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
Որոշման համաձայն՝ պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Մհեր Գրիգորյանը։
Հանձնաժողովի կազմը ներկայացնում ենք ստորև․
Մ. Գրիգորյան – ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Մ. Սաֆարյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գ. Մինասյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Հ. Հարությունյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ն. Ավագյան – ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Գուգարաց – ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ե. Կիրակոսյան – Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Ա. Մարտիկյան – ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Դ. Սանամյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ
Ա. Մարալչյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար
Ս. Պետրոսյան – ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ