Մայիսի 23-ին զորամիավորումներից մեկի զենիթահրթիռային մարտկոցների զինծառայողների հետ անցկացվել են վարժանքներ։
Մասնագիտական վարժանքներ` զենիթահրթիռային մարտկոցների զինծառայողների հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ստուգվել են զինծառայողների մասնագիտական պատրաստվածության աստիճանն ու կրակային խնդիրների կատարման ունակությունները, անցկացվել ստուգարքներ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ: