Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կազմակերպվել է «Սե՛ր իմ, հայրենիք» գրքի շնորհանդեսը

Այսօր՝ մայիսի 24-ին, կանադահայ բարերար Վահե Թղլեանի հովանավորությամբ մեկնարկած «Դեպի երկիր» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի  Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կազմակերպվել է ժամանակակից գրող Սուսաննա Ղազարյանի «Սե՛ր իմ, հայրենիք» գրքի շնորհանդեսը:

Ստեփանակերտում կազմակերպվել է «Սե՛ր իմ, հայրենիք» գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտում կազմակերպվել է «Սե՛ր իմ, հայրենիք» գրքի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գիրքը հրատարակվել է Համահայկական գրողների միության կողմից, իսկ խմբագիրը միության նախագահ Աբգար Ափինյանն է:
 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հեղինակը նշել է, որ «Սե՛ր իմ, հայրենիք»-ն իր չորրորդ գիրքն է:
 
Սուսաննա Ղազարյան.jpg (88 KB)«2019 թվականին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կազմակերպվեց իմ «Թռիչք» գրքի շնորհանդեսը, և այնքան ջերմ ու հաճելի մթնոլորտ էր տիրում, որ հենց ամբիոնից խոստացա, որ հայրենասիրական թեմատիկայով  հաջորդ  գրքիս շնորհանդեսը ևս կկազմակերպվի  նույն վայրում: Գիրքը հայրենասիրական ստեղծագործությունների շարք է: Շատ ոգեշնչող բանաստեղծություններ էին և պետք է տպագրվեին 44-օրյա պատերազմից առաջ, սակայն գիրքն ընթերցողի սեղանին դրվեց  քիչ ուշացումով: Այստեղ  անդրադարձել եմ նաև պատերազմին և չէի կարող անմասն մնալ։ Այն ցավը, ապրումները, որ ունեցել եմ, զետեղված են  էջերում: Կան նաև մեր հերոսներին նվիրված ստեղծագործություններ: Բայց ինչքան էլ որ անդրադարձել եմ ցավոտ թեմաների, այնուամենայնիվ, գիրքը կոչ է, որ մենք պետք է ամեն ինչից շատ սիրենք  և պաշտպանենք մեր հայրենիքը, որովհետև միայն մեր հողի վրա ենք  ամուր կանգնում»,-ներկայացրել է նա։
 
Աբգար Ափինյան.jpg (86 KB)Խմբագիր Աբգար Ափինյանն իր խոսքում նշեց` գրողի բանաստեղծական ժողովածուն ծնունդն է հայրենիքի հանդեպ այն մեծ սիրո, որ մշտապես ոգևորել է երիտասարդ բանաստեղծուհուն, ուժ տվել նրա գրչին:
 
Անդրադառնալով «Դեպի երկիր» ծրագրին` հովանավոր Վահե Թղլեանը տեղեկացրել է, որ այն  նպատակ ունի ասպարեզ տալու ստեղծագործող երիատասարդությանը՝ դպրոցականներին, ուսանողներին:
 
Վահե Թղլեան.jpg (89 KB)«Ուզում ենք խրախուսել գրական ստեղծագործության` մեկուկեսից երկու էջի սահմաններում արված վերլուծությունները, որոնք կներկայացվեն մեր հանձնախմբին: Բոլոր հաղթողները կստանան գեղեցիկ մրցանակներ, ինչն  իրենց ստեղծագործական կյանքում կարևոր ձեռքբերում կլինի և հետագայում ավելի մեծ հաջողությունների հասնելու նպատակ կհետապնդեն»,-ասել է մեր զրուցակիցը:
 
Միջոցառումն ամփոփվեց «Հայ մշակույթը և Արցախի ապագան» թեմայով քննարկմամբ, որին մասնակցում էին ԱրՊՀ Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոսները:
1.jpg (206 KB)
Նշենք, որ Սուսաննա Ղազարյանը ճանաչվել է 2021 թվականի տարվա լավագույն գրող, իսկ «Սե՛ր իմ, հայրենիք» գիրքը՝ լավագույն բանաստեղծական ժողովածու։
Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։
 
 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Search