Artsakhpress

Սպորտ

Փյունիկը հաղթեց ու դարձավ Հայաստանի չեմպիոն

Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 31-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Հանրապետական մարզադաշտում 1։0 հաշվով պարտության մատնեց «Արարատին» և հռչակվեց Հայաստանի չեմպիոն։ «Փյունիկն» իր պատմության մեջ 15-րդ անգամ դարձավ Հայաստանի առաջնության հաղթող։

Փյունիկը հաղթեց ու դարձավ Հայաստանի չեմպիոն

Փյունիկը հաղթեց ու դարձավ Հայաստանի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 31-րդ տուրից առաջ Եղիշե Մելիքյանի գլխավորած «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» հավասար միավորներ ունեին՝ 71, սակայն «Փյունիկը» մեկ խաղ պակաս էր անցկացրել։ Առաջնության ավարտից մեկ տուր առաջ չեմպիոն հռչակվելու համար «Փյունիկին» անհրաժեշտ էր հաղթել «Արարատին» և 3 միավորի առավելություն ստանալ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ, ինչը և «Փյունիկը» արեց` վաստակելով 74 միավոր, գրում է hetq.am  լրատվական կայքը:
Եվ եթե նույնիսկ վերջին տուրում «Արարատ-Արմենիան» հաղթանակ տանի և «Փյունիկը» պարտվի, միևնույն է՝ հավասար միավորների դեպքում չեմպիոնը հենց «Փյունիկն» է, քանի որ միմյանց միջև հանդիպումներում առավելություն ունի «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։
Հարկ է նշել, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի ձմեռային դադարից առաջ «Արարատ-Արմենիան» 8 միավորով գերազանցում էր «Փյունիկին», սակայն Եղիշե Մելիքյանի սաները կարողացան օգտվել մրցակցի սայթաքումներից և նվաճել չեմպիոնի տիտղոսը։ «Փյունիկը» վերջին անգամ Հայաստանի առաջնության հաղթող էր դարձել 2015 թվականին։
Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 32-րդ տուրի հանդիպումները կկայանան մայիսի 28-ին։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Search