Նախքան 44-օրյա պատերազմը Արցախի երկու հիմնական կարգավիճակ էր ընդունելի համարվում՝ անկախություն կամ միացում Հայաստանի հետ, ընդ որում՝ անկախությունն ընկալվում էր միջանկյալ կարգավիճակ Հայաստանի հետ միավորվելու հեռահար ճանապարհին:
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի գործող իշխանությունները, հաշվի առնելով նոր ստատուս քվոն ու նոր իրողությունները, նոր մոտեցում են որդեգրել՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում Արցախում հայ չի մնա:
Այս մասին «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ասել է ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը։