Artsakhpress

Սպորտ

ԵԱ-Երևան. Մրցումային երրորդ օրն Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Երևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանն ունի երեք բռնցքամարտիկ:

ԵԱ-Երևան. Մրցումային երրորդ օրն Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

ԵԱ-Երևան. Մրցումային երրորդ օրն Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության երրորդ օրն իր երկրորդ մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանըով կմրցի Գերմանիայից Քևին Շումանի հետԱյդ մենամարտը կկայանա ցերեկային շրջափուլումմեկնարկը 14:00-ից:
Առաջին շրջափուլում` 14:00-ից սկսած իր առաջին մենամարտը կանցկացնի նաև Ռաֆայել Հարությունյանըով կփորձի գերազանցել բուլղար Քրիստիան Ստեֆանով- Դմիտրովին:
Եվ երեկոյան մրցահերթում` 18:00-ից սկսածառաջին անգամ ռինգ դուրս կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը (60 կգ), որի մրցակիցը կլինի հունգար Ռոլանդ Վերեշը:
Մինչ այս կայացած մեկնարկային մենամարտերում պայքարից դուրս են մնացել Ջանիկ Սահակյանը (54 կգև Նարեկ Զախարյանը (71կգ): Հաղթանակ է տոնել 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին. այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի  մարզիկներ: Նախնական մենամարտերը մեկնարկել են մայիսի 23-ին, իսկ մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները: Եզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 30-ին: Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը քաղաքի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Search