Artsakhpress

Միջազգային

ԿԺԴՀ-ն կատարել Է միջուկային ռազմամթերքի ճայթեցնող սարքի փորձարկումներ. Yonhap

ԿԺԴՀ-ն կատարել Է միջուկային ռազմամթերքի ճայթեցնող սաքի փորձարկումներ:

ԿԺԴՀ-ն կատարել Է միջուկային ռազմամթերքի ճայթեցնող սարքի փորձարկումներ. Yonhap

 ԿԺԴՀ-ն կատարել Է միջուկային ռազմամթերքի ճայթեցնող սարքի փորձարկումներ. Yonhap
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 25-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության նախագահի դիվանատունը:
«Նշվել Է, որ  յոթերորդ միջուկային փորձարկումների նախապատրաստման շրջանակներում (ԿԺԴՀ-ն) փորձարկում Է միջուկային ճայթեցնող սարքի աշխատանքը»,- ասել Է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի ազգային անվտանգության վարչության պետի տեղակալ Կիմ Թե Հյոն: Այդ աշխատանքն ընթացել Է ոչ Փունգերիի միջուկային զինափորձարանում, ասել Է նա: Նա նաեւ նշել Է, որ միջուկային փորձարկումների անցկացման հավանականությունն առաջիկա երկու ամսում փոքր Է, բայց դրանից հետո բակավականչափ Էական:
Մայիսի 24-ին ավարտվել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այցը Ճապոնիա, մայիսի 20-ից մինչեւ 22-ը նա եղել Է Հարավային Կորեայում: Մինչ այդ Վաշինգտոնում եւ Սեուլում հայտարարել են հրթիռային արձակումներ անցկացնելու հնարավորության մասին Միացյալ Նահանգների ղեկավարի ասիական շրջագայության ժամանակ: ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը նաեւ ասել են մայիսին ԿԺԴՀ-ի կողմից միջուկային փորձարկումների կազմակերպման հնարավորության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել

Արցախի ԱԽ քարտուղարը դիմել է ռուս խաղաղապահ զորակազմին

Պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է․ կյանքը փրկել չի հաջողվել

Ստեփանակերտի որոշ հասցեներ ժամանակավոր կհոսանքազրկվեն

Search