Artsakhpress

Քաղաքական

Անկլավների հարցը բրյուսելյան հանդիպման ժամանակ չի քննարկվել. Փաշինյան

Անկլավների հարցը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը չի քննարկվել։

Անկլավների հարցը բրյուսելյան հանդիպման ժամանակ չի քննարկվել. Փաշինյան

Անկլավների հարցը բրյուսելյան հանդիպման ժամանակ չի քննարկվել. Փաշինյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով լուրերին, թե Բրյուսելում անկլավների փոխանակման հարց է քննարկվել։

 
«Նման հարց չի քննարկվել Բրյուսելում, բայց Ադրբեջանն ակնարկով կամ ուղիղ ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է այդ հարցը։ Մենք ասել ենք, որ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ։ Մինչև այս պահը մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում ադրբեջանական անկլավներ գոյություն ունեն, բայց արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է»,- ասաց Փաշինյանը` հավելելով, որ սահմանազատման գործընթացը սկսվել է։
 
Նրա խոսքով` հարցերը լրացուցիչ դրամատիզացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք արդեն իսկ դրամատիկ են։ Փաշինյանը նշեց` այո՛, Ադրբեջանն անկլավների հարց բարձրացնում է, սակայն հայկական կողմը հստակ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ։
 
Նա վստահեցրեց, թե որևէ մեկը չի պատրաստվում ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անել, Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անել, և եթե կլինի կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, ապա հանրությանը տեղյակ կպահեն։
 
Փաշինյանն ասաց, որ այս օրերին անկլավների հարցը բարձրացվեց, քանի որ բրյուսելյան հանդիպման հայտարարության մեջ նշվում էր, թե Հայաստանի և Հայաստանի միջև, Ադրբեջանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցություն պետք է լինի։ Նա պարզաբանեց, որ խոսքն, օրինակ, Երասխի և Մեղրիի միջև երկաթուղային հաղորդակցության մասին է, որը կարող է դե յուրե հնարավորություն ստեղծել ավտոմոբիլային հաղորդակցության համար։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Արցախում մեկնարկել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային նախագիծը

Search