Artsakhpress

Միջազգային

Անկարայում ավարտվել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով բանակցությունները

Անկարայում ավարտվել են թուրքական, շվեդական ու ֆիննական պատվիրակությունների՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցով բանակցությունները:

Անկարայում ավարտվել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով բանակցությունները

Անկարայում ավարտվել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով բանակցությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱյս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տեղեկացված անանուն աղբյուրը:
Հայտնի է, որ բանակցությունները, որոնք շարունակվել են հինգ ժամ, տեղի են ունեցել Թուրքիայի նախագահական պալատում: Թուրքական կողմից մասնակցել են նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը և փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:
«Բանակցությունները նախ տեղի են ունեցել ամեն պատվիրակության հետ առանձին, ապա կայացել է եռակողմ հանդիպումը»,- հայտնել է աղբյուրը:
Շվեդիան ու Ֆինլանդիան մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ դաշինքին անդամակցելու հարցով: Թուրքիան պաշտոնապես հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքին այս երկու երկրների անդամակցության դեմ: Մասնավորապես, Թուրքիայի ղեկավար Էրդողանը թուրքական կողմի դիրքորոշումը բացատրել է Շվեդիայի և սկանդինավյան այլ երկրների կողմից քուրդ զինյալներին, ում Թուրքիան համարում է ահաբեկիչ, աջակցելու հանգամանքով: «Սկանդինավյան երկրները նման են ահաբեկչական կազմակերպությունների հյուրատան», - ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության գործունեությունն այդ երկրներում։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Search