Artsakhpress

Քաղաքական

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողմից օգտագործված «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը ճիշտ չէ, քանի որ այն ոչ միայն չի արտացոլում պատմական եւ քաղաքական իրողությունները, այլեւ կարող է Ադրբեջանի համար ագրեսիվ քաղաքականություն վարելու հնարավորություններ ստեղծել։

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էԱրցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ 
«Մեզ համար այս արտահայտությունը բացարձակապես անընդունելի է։ Տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններ են հնչեցվել։ Ադրբեջանամետ առաջնորդներն ու խավիարով բտված գործիչներն ընդհանրապես ասում էին, որ Ղարաբաղ գոյություն չունի։ Բայց եթե խոսենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, ապա ոչ մեկից ոչ մի նման բան չի հնչել: Հավանաբար, պարոն Միշելը ծանոթ չէ այս գործընթացներին։ Բավական է միայն նայել բանակցային գործընթացի հիմնարար փաստաթղթերին, նրան, թե հակամարտության եւ բանակցությունների քանի կող կա, ովքեր են այդ կողմերը։ Արցախը պաշտոնապես ստորագրել է նաեւ 1994թ. Զինադադարի փաստաթղթի տակ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ հարցը կարգավորված չէ: Այդ մասին է խոսում նաեւ Ֆրանսիան, իսկ ռուսական կողմը դա ամեն անգամ շեշտում է՝ պարզաբանելով, որ սահմանազատման ու սահմանագծման հարցերն Արցախի հետկապ չունեն։ Ամերիկյան կողմը նույնպես նշում է, որ հարցը կարգավորված չէ։ Չենք ուզում մտածել, որ Միշելի հայտարարությունն արտացոլում է ԵՄ-ի համախմբված մոտեցումը։ Գուցե դա նրա անձնական կարծիքն է կամ սխալ։ Մենք չենք ուզում խորանալ այդ դետալների մեջ, պարզապես ուզում ենք եւս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Արցախի համար ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում անընդունելի է, քանի որ դա հայաթափման, ցեղասպանության, Արցախի սպանության կհանգեցնի։ Արցախի սպանությունից հետո Հայաստանի գոյությունը ժամանակի հարց կդառնա:
Շատ կարճ ժամանակահատվածում այնպիսի գործընթացներ տեղի կունենան, որոնք շատերը չեն էլ պատկերացնում։ Բայց ես չեմ ուզում, որ մենք բոլորս տեսնենք դա: Խնդիրը հենց դրանում է: Մենք ոչ մեկի նկատմամբ ատելություն չենք զգում, ոչ մեկին չենք վիրավորում, այդ թվում՝ Շառլ Միշելին։ Մենք միայն ասում ենք, որ այդ մոտեցումը սխալ է։ Ի՞նչ ժողովրդավարության մասին ենք մենք ընդհանրապես խոսքում այդ դեպքում։ Ի՞նչ մարդու իրավունքների։ Ի՞նչ ժողովրդի ինքնորոշման իրավունքի։ Ստացվում է, որ բռնապետական ​​Ադրբեջանը կարող է հավակնել ժողովրդավարական Արցախի՞ն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ մոլորակի որոշ հատվածներում արժեհամակարգը ոչնչացվել է։
Կա՛մ Միշելը խնդրի էությունը չի հասկանում, կա՛մ ծանոթ չէ գործընթացներին, կա՛մ սխալ է տեղի ունեցել։ Եթե ​​նա չի հասկանում էությունը, ապա պետք է խորհրդակցեր խորհրդականների ու օգնականների հետ։ Իսկ եթե ​​նա ամեն ինչ անում է գիտակցված եւ դա վարվող քաղաքականության արդյունք է, ապա դա անընդունելի երեւույթ է։ Այո, մենք շահագրգռված ենք Բաքվի հետ ուղիղ երկխոսությամբ եւ ցանկանում ենք, որպեսզի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձեւաչափը լիարժեք կերպով վերականգնվի։ Բաքվի հետ Ստեփանակերտը կարող է խոսել «հավասարը հավասարին» սկզբունքով, ինչպես դա արձանագրված է հիմնարար փաստաթղթերում։ Եւ եթե մոլորակի ինչ-որ հատված կողմ է Միշելի հնչեցրած մոտեցումներին, ապա մենք պետք է դա արձանագրենք, համապատասխան եզրակացություններ անենք եւ մտածենք մեր քայլերի մասին։ Հարցականի տակ է ամբողջ հայ ժողովրդի գոյությունը։ Ավելին, դրված է աշխարհաքաղաքական ապագայի հարցը, քանի որ Արցախի անհետացումը սարսափելի հետեւանքների կհանգեցնի ամբողջ աշխարհի համար։ Եթե ​​դա Եվրոպայի մի մասի կարծիքն է, եւ իր նպատակներն է հետապնդում, ապա մենք չենք կարող որեւէ երկրի կամ կառույցի նպատակների զոհը դառնալ։ Ղարաբաղի հարցում ամենակարեւորն Արցախի կարծիքն է: Երեւանը կարող է վկայակոչել այն, որ Ստեփանակերտն այլ կարծիք ունի, եւ իր վրա չվերցնել այս ծանրագույն հարվածները»,- ընդգծեց Բաբայանը։ Նա հիշեցրեց, որ «Ղարաբաղի հայեր» հասկացություն չկա, կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կա Արցախի Հանրապետություն։ «Այդ Հանրապետությունը ծանր վիրավոր է, բայց ողջ է, իսկ եթե ինչ-որ մեկն ուզում է մեզ շիրմաքար դնել կենդանության օրոք, ուրեմն դա մեր ճանապարհը չէ։ Եվրոպան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույց չէ. Եթե ​​Եվրոպան փորձում է դերակատարություն ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում, ապա դա չպետք է լինի Արցախի հաշվին, կամ Արցախյան չորրորդ պատերազմի միջոցով, կամ ինչ-որ փաստաթղթերի ստորագրման միջոցով Արցախի անհետացման հաշվին: Գոյություն ունի Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայից բաղկացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափ։ Այո, այն սառեցված է վիճակում է, բայց դա չի նշանակում, որ ձեւաչափերը պետք է խախտվեն: Կրկին, եթե դա Միշելի անձնական կարծիքն է, ապա դա անընդունելի է։ Այդպիսի պաշտոնյան չի կարող նման կարծիքներ հայտնել. կա՛մ ինստիտուցիոնալ խնդիրներ կան, կա՛մ աշխատում է ադրբեջանական լոբբին։ Այդուհանդերձ, մենք երախտապարտ ենք Եվրոպայի այն հատվածին, որ բացում է խաղաքարտերը»,- ընդգծեց Արցախի արտգործնախարարը։
Ինչ վերաբերում է ճանապարհների հարցին, ապա, ինչպես հիշեցրեց Բաբայանը, դա արտացոլված է նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: «Պետք է սպասել. ամեն ինչ արվելու է Արցախի անվտանգության ապահովման համար, որպեսզի Ադրբեջանն արտաքին աշխարհի հետ մեր կապը կաթվածահար անելու լծակներ չունենա»,- եզրափակեց նախարարը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search