Artsakhpress

Միջազգային

Զելենսկիի գրասենյակից հայտնել են, որ Ուկրաինան չի համաձայնի հակամարտության սառեցմանը

Կիևը չի համաձայնի իրավիճակի «սառեցմանը» կամ իր տարածքի մի մասը զիջելուն:

Զելենսկիի գրասենյակից հայտնել են, որ Ուկրաինան չի համաձայնի հակամարտության սառեցմանը

Զելենսկիի գրասենյակից հայտնել են, որ Ուկրաինան չի համաձայնի հակամարտության սառեցմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Հակամարտության սառեցման մասին խոսք լինել չի կարող: Ցանկացած սառեցում պատերազմ է, որը միառժամանակ հետաձգվել է»,- գրել է նա:
Նա «թիկունքից հարված« է անվանել ուկրաինական կողմին արված առաջարկը՝ զիջելու տարածքի մի մասը:
Ավելի վաղ La Repubblica պարբերականը հայտնել էր, որ Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն ՄԱԿ-ին ու Մեծ յոթնյակի գործընկերներին ներկայացրել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկ, որը ենթադրում է կրակի դադարեցում, ինչպես նաև համաձայնագիր «վիճելի տարածքների» վերաբերյալ ու Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ բազմակողմ համաձայնագիր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ  

Արցախում մեկնարկել է «Ապրելու ձայնը» խորագրով գրական- մշակութային նախագիծը

Search