Artsakhpress

Քաղաքական

Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում

Մայիսի 25-ին Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում։

Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում

Լիբանանում գտնվող արցախյան պատվիրակությանը հյուրընկալել  են «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հանդիպումը կայացել է ՀՕՄ-ի կենտրոնական վարչության Միջին Արևելքի ներկայացուցիչ Նելլի Վեքիլյանի, ԼՕԽ (Լիբանանահայ Օգնության Խաչը )-ի շրջանային վարչության ատենապետ Սիլվա Սապունճյանի, վարչության անդամների և կենտրոնի տնօրեն Նազելի Ավագյանի մասնակցությամբ։
Հանդիպմանը ներկա էին Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Նարպեյ Տեր Մկրտչյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամներ Հակոբ Լատոյյանը և Էլի Թաշճյանը։
Ներկայացրել են լիբանանահայ համայնքում ԼՕԽ-ի շրջանային վարչության բարեգործական և «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կենտրոնի մարդասիրական գործունեությունը։
ԱՀ պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիբանանի հայ համայնքում գործող հայկական կազմակերպությունների ազգանվեր ծառայությունը և Հայաստանին ու Արցախին մատուցած օժանդակությունը։
284127599_404166818386421_5839123421561487336_n.jpg (220 KB)
Վերջիններս անդրադարձել են նաև Հայաստան – Արցախ- Սփյուռք անքակտելի կապին ու համագործակցությանը, որի կարիքն այսօր ունեն Հայաստանի և Արցախի ժողովուրդը։
ԼՕԽ-ի շրջանային վարչության ատենապետը հավաստիացրել է, որ շարունակելու են սատարել Հայաստանի և Արցախի ժողովրդին,որպեսի շրջանցեն առկա տագնապալի իրավիճակը և թևակոխեն նոր ու խաղաղ ժամանակաշրջան։
Հանդիպման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը։ Այնուհետև պատվիրակության անդամները ծանոթացել են կենտրոնում իրականացվող աշխատանքներին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Իսպանացի բժիշկները Ստեփանակերտում և շրջաններում բարեգործական վիրահատություններ կիրականացնեն

Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել

Արցախի ԱԽ քարտուղարը դիմել է ռուս խաղաղապահ զորակազմին

Պայմանագրային զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է․ կյանքը փրկել չի հաջողվել

Ստեփանակերտի որոշ հասցեներ ժամանակավոր կհոսանքազրկվեն

Search