Artsakhpress

Տնտեսական

ԵԱՏՄ-ն բանակցություններ կսկսի Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նախատեսում է բանակցություններ սկսել Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել:

ԵԱՏՄ-ն բանակցություններ կսկսի Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ

ԵԱՏՄ-ն բանակցություններ կսկսի Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
«Միջազգային համագործակցության համատեքստում արդիական է թվում երրորդ երկրների գործընկերների հետ շփումների ձևավորումը և փոխգործակցության կոնկրետ շղթաների կառուցումը: Կարող եմ վստահորեն նշել, որ տարիների ընթացքում Միությունը զգալիորեն ընդլայնել է միջազգային համագործակցության հորիզոնները։ Կարևոր եմ համարում հերթական անգամ ուշադրություն հրավիրել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում Հայաստանի շահագրգռվածության վրա։ Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տալիս իրանական շուկայի գրավչությունը և համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Այսօր մենք նաև նախատեսում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տալ։Կարևոր է այսուհետ ևս շարունակել հագեցնել միջազգային օրակարգը, որպեսզի և՛ Միության երկրները, և՛ մեր գործընկերները տեսնեն փոխշահավետ համագործակցության շոշափելի արդյունքներ»,- ասել է Փաշինյանը։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Search