Artsakhpress

Մշակույթ

«Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան». Ստեփանակերտում գրքի շնորհանդես է կայացել

Այսօր՝ հունիսի 11-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացել է Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար նահատակված  Ռոբերտ Աբաջյանին նվիրված «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» գրքի շնորհանդեսը։

«Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան». Ստեփանակերտում գրքի շնորհանդես է կայացել

«Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան». Ստեփանակերտում գրքի շնորհանդես է կայացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գրքի շնորհանդեսն առաջին անգամ կայացել է Երևանում, նոյեմբերի 16-ին՝ հերոսի ծննդյան օրը։ 
 
Լիլիթ Հայրապետհաբ.jpg (58 KB)«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրքի հեղինակ Լիլիթ Հարությունյանը պատմել է. «Ազատության հրապարակում ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին 2019 թվականին կազմակերպված երեկոյից հետո ինձ մոտեցավ Ռոբերտի հայրը ու ասաց.«Ուզում եմ որդուս ծննդյան տարեդարձին գիրք նվիրել, զգացում ունեմ, որ դու կկարողանաս գրել»։ Նույն թվականի հոկտեմբերին ուղևորվեցի Արցախ՝ Մարտակերտ՝ Ռոբերտ Աբաջյանի մարտական դիրք։ Գիրքը հրատարակվեց  2021 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց։ Մարտակերտը կանգուն մնաց, բայց թշնամին գրավեց որոշ բնակավայրեր, դիրքեր։  Ռոբերտի՝ 116 լեգենդար դիրքը պահվեց, և զգացում ունեմ, որ իմ տունն է փրկվել»,-ասել է հեղինակը։
 2.jpg (90 KB)
Նրա խոսքով՝ Ռոբերտի ու իր մարտական ընկերների պայքարը 2020 թվականի պատերազմից հետո առավել կարևորվեց։
 
«Գիրքը Ռոբերտ Աբաջյանի մասին է, բայց էլի անուններ կան։ Այս տղաները՝ իրենց արտաքին ու բնավորության տարբերություններով հանդերձ, այնքան նման են․ բոլորի գիտակցական ընտրությունը  հայրենիքն է»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը։
 
Շնորհանդեսին ներկա  էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը, ով գիրքը համարում է յուրաքանչյուրի արտացոլանքը։
5.jpg (87 KB)
 «Ռոբերտը մարմնավորում է այն բոլոր հերոսների կերպարները, ովքեր իրենց կյանքն ընծայել են  հայրենիքին ու մինչ օրս էլ պատրաստ են գնալ այդ քայլին»,-ասել է հոգևորականը։
 3.jpg (117 KB)
Լրագրող, քաղաքական վերլուծաբան, թարգմանիչ Միքայել Հաջիյանը մեզ հետ զրույցում նշել է, որ գիրքն անհրաժեշտ է գալիք սերունդներին, որպեսզի ճանաչեն նվիրյալներին, ովքեր Քառօրյա պատերազմի ժամանակ կանգնած էին հանուն հայրենիքի պաշտպանության։
 4.jpg (81 KB)
 Շնորհանդեսին Հադրութի արվեստի դպրոցի սաները հանդես են եկել հայրենասիրական կատարումներով։
 
 Միջոցառումն ամփոփվեց Տերունական աղոթքով։
1.jpg (124 KB)

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search