Artsakhpress

Վերլուծական

Ինչո՞վ է պայմանավորված գնաճը «կաթնամթերք» ապրանքային շուկայում. պարզաբանում

«Կաթնամթերքի» շրջանառության ոլորտում ընթացիկ տարվա մարտ-մայիս ժամանակահատվածում տեղի ունեցած գնաճի հիմնավորվածությունը պարզելու նպատակով Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի շրջանակում վերլուծության է ենթարկվել «Կաթնամթերք» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների առանձին ապրանքատեսակների ինքնարժեքներն ու շահութաբերության փոփոխությունները:

Ինչո՞վ է պայմանավորված գնաճը «կաթնամթերք» ապրանքային շուկայում. պարզաբանում

Ինչո՞վ  է պայմանավորված գնաճը «կաթնամթերք» ապրանքային շուկայում. պարզաբանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից:

Վերլուծության արդյունքում պարզվել է, որ գնաճին նպաստել են շուկայի տնտեսական պայմանների հետևյալ հիմնական փոփոխությունները՝ մթերվող անարատ կաթի գնի բարձրացում, արտադրության մեջ օգտագործվող կարագի միջազգային գների աճ, կաթնամթերքի առանձին ապրանքատեսակների ցածր շահութաբերություն: Տեղական արտադրության կաթնամթերքի գնաճին նախորդել է ՀՀ-ում կաթնամթերքի գների աճ, ինչը վկայում է նշված ոլորտի գնաճի վրա տնտեսական պայմանների օբյեկտիվ ազդեցության մասին: Ուսումնասիրության ընթացքում համեմատության մեջ է դրվել ՀՀ-ում արտադրված և Երևան քաղաքի խոշոր առևտրային օբյեկտներում («Երևան Սիթի») իրացվող, ինչպես նաև ԱՀ-ում և ՀՀ-ում արտադրված և Ստեփանակերտ քաղաքում իրացվող կաթնամթերքի մանրածախ միջին գները: Տեղի ունեցած գնաճի արդյունքում, սակայն, ԱՀ-ում արտադրված կաթնամթերքը շարունակվում է իրացվել ավելի էժան, քան ՀՀ-ում:

Իրականացրած ուսումնասիրության արդյունքում մրցակցային օրենսդրության խախտման դեպքեր չեն արձանագրվել:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի դրությամբ

Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել. ՀՀ ՊՆ

Search