Artsakhpress

Սպորտ

Արցախցի մարզիկները միջազգային մրցաշարում մրցանակային տեղեր են գրավել

Արցախի Ուլտիմաքս ՄՄԱ ասոցիացիայի մարզիկները հունիսի 18-19-ը մասնակցել են ՀՀ Էջմիածին քաղաքի Համլետ Պատույանի անվան մարզադպրոցում կազմակերպված խառը մենամարտերի միջազգային մրցաշարին և մրցանակային տեղեր գրավել:

Արցախցի մարզիկները միջազգային մրցաշարում մրցանակային տեղեր են գրավել

Արցախցի մարզիկները միջազգային մրցաշարում մրցանակային տեղեր են գրավել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արցախի Ուլտիմաքս ՄՄԱ ասոցիացիայի փոխնախագահ Գևորգ Սարդարյանը՝ հավելելով, որ մրցաշարը կազմակերպվել էր K-1 Համաշխարհային սիրողական ֆեդերացիայի և K-1 Հայաստանի ազգային սիրողական ֆեդերացիայի կողմից։

«Մրցաշարին մասնակցում էին 22 արցախցի մարզիկներ՝ մարզիչ Արմեն Հայրապետյանի գլխավորությամբ։ Նրանցից ինը մարզիկ գրավել է մրցանակային 1-ին, իսկ 13-ը՝ 2-րդ հորիզոնականը»,-ասել է Գ. Սարդարյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկայում Արցախում սպասվում է մեծ մրցաշար։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Search