Artsakhpress

Քաղաքական

Դավիթ Բաբայանը կարծում է, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կերկարաձգվի

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարծում է, որ Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը կերկարաձգվի:

Դավիթ Բաբայանը կարծում է, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կերկարաձգվի

Դավիթ Բաբայանը կարծում է, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կերկարաձգվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին Հայաստանի Հանրապետությունում  Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն, ընդգծելով, որ Ռուսաստանը կրում է նաև բարոյական պատասխանատվություն տարածաշրջանի համար:
«Ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կերկարաձգվի: Պարզապես այլընտրանք չկա, քանի որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ»,-ասաց նա:
Արցախում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ ՏԱՍՍ-ի թղթակցին ասել էր, որ խաղաղապահ առաքելության 5-ամյա ժամկետը լրանալուց հետո որոշում կընդունվի ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման վերաբերյալ: Մուրադովը նաև նշել էր, որ դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորքերի գործունեությունը:

     

Քաղաքական

Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: 

Բորելը Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

ԱՄՆ Սենատում ներկայացրել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների և Հայաստանին ռազմական ֆինանսավորման տրամադրման աջակցության օրինագիծ

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, մի խումբ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ միասին, օրինագիծ է ներկայացրել, որը կոչվում է «Հայերին ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու» ակտ։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ. քննարկվում է զորքերի հետքաշման գործընթաց կազմակերպելու հարցը. տեղեկատվական շտաբ

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետքաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ

Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։  

Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել:

Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք․ հայկական կողմում կա մեկ վիրավոր. ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 17- ին ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք։

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 13:55-ի սահմաններում փորձել են ականներ տեղադրել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի առջև, իսկ ժամը 15։10֊ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ի՞նչ ծագման բեռներ են բերվելու Արցախ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով

Վերածննդի հրապարակում հավաք է կազմակերպվել  

Արցախը համաձայնել է Բերձորի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխմանը

«Խաղաղության պայմանագիրը պարանաձգվելու է. դա կապված է գերտերությունների միջնորդական մրցապայքարի հետ». Գանտահարյան

Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք․ հայկական կողմում կա մեկ վիրավոր. ԱՀ ՊՆ

Ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ պայմանավորված՝ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կլինի 100 դրամ

Ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ

Սամվել Շահրամանյանը ներկայացրել է նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին

Search