Artsakhpress

Քաղաքական

Դավիթ Բաբայանը կարծում է, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կերկարաձգվի

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարծում է, որ Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը կերկարաձգվի:

Դավիթ Բաբայանը կարծում է, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կերկարաձգվի

Դավիթ Բաբայանը կարծում է, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կերկարաձգվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունիսի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին Հայաստանի Հանրապետությունում  Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն, ընդգծելով, որ Ռուսաստանը կրում է նաև բարոյական պատասխանատվություն տարածաշրջանի համար:
«Ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում կերկարաձգվի: Պարզապես այլընտրանք չկա, քանի որ հակամարտությունը դեռ կարգավորված չէ»,-ասաց նա:
Արցախում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ ՏԱՍՍ-ի թղթակցին ասել էր, որ խաղաղապահ առաքելության 5-ամյա ժամկետը լրանալուց հետո որոշում կընդունվի ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման վերաբերյալ: Մուրադովը նաև նշել էր, որ դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորքերի գործունեությունը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Search