Artsakhpress

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի վերջնաժամկետին մնացել է 10 օր

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են՝ «Սփյուռքի երիտասարդ դեսպան 2022» ծրագրի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետին մնացել է 10 օր:

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի վերջնաժամկետին մնացել է 10 օր

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի վերջնաժամկետին մնացել է 10 օր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին hայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի և Արցախի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը: Ծրագրի նպատակներից է նաև նպաստել սփյուռքի տարբեր համայնքները ներկայացնող երիտասարդների և Հայաստանի ու Արցախի երիտասարդության միջև կապերի ստեղծմանը:
Ծրագիրը մեկամյա է: Մասնակիցները Հայաստանում կգտնվեն շուրջ 2 շաբաթ՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ը: Հայաստանում գտնվելու ընթացքում երիտասարդները կմասնակցեն հագեցած վերապատրաստման ծրագրի, որն ընդգրկում է մի շարք դասախոսություններ, աշխատաժամեր, հանդիպումներ և այցելություններ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կհոգա մասնակիցների՝ Հայաստանում կեցության բոլոր ծախսերը: Ծրագրի մնացյալ ժամանակահատվածը նախատեսված է իրենց բնակության երկրներում միջոցառումների իրականացման համար:
Ծրագրի դիմորդներ կարող են լինել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր առնվազն 5 տարի բնակվում են Սփյուռքում, հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են, տիրապետում են հայերենին, ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել՝ համայնքում իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 1-ը: Հայտադիմումները հնարավոր է լրացնել հայերեն, անգլերեն և ռուսերեն՝ այցելելով http://diaspora.gov.am կայք:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի. ՊԲ

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա. միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր. նրա վիճակը գնահատվում է բավարար

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ

Նախագահ Հարությունյանն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Search