Artsakhpress

Քաղաքական

El Genocidio Armenio. նոր գրքի հեղինակը լավատես է Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Իսպանիայում առաջին անգամ լույս է տեսել փաստագրական ամփոփ գիրք Հայոց ցեղասպանության մասին: «Հայոց ցեղասպանություն» (El Genocidio Armenio) իսպանալեզու գրքի հեղինակը՝ Մադրիդի Սան Պաբլո համալսարանի արդի համաշխարհային պատմության դասախոս, իրավաբան Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան, տարիներ շարունակ ուսումնասիրում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության կողմից իրականացված մեծ եղեռնագործությունը և պայքարում է Իսպանիայում համապետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

El Genocidio Armenio. նոր գրքի հեղինակը լավատես է Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

El Genocidio Armenio. նոր գրքի հեղինակը լավատես է Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Գրքի հեղինակը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այն գրել է հանուն արդարության՝ նպատակ ունենալով ավելի ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանության փաստը Իսպանիայի հասարակության շրջանում և իր հայրենակիցներին պատմել աշխարհի աչքի առջև տեղի ունեցած մեծ ոճրագործության, դրա անպատժելիության, նաև՝ Եղեռնի օրերին հայերի հերոսական դիմադրության ու նրանց փրկած այլազգիների մարդասիրության մասին:
«Այս գիրքը պարզապես մի համեստ փորձ է փաստերը շարադրելու և ճանապարհ բացելու՝ Իսպանիայի լայն հասարակության կողմից Հայոց ցեղասպանությունը ավելի լավ հասկանալու համար», - «Արմենպրես»-ին հայտնեց գրքի հեղինակը:
Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան հայկական արմատներ չունի: Ասում է՝ հայերի հետ իր միակ առնչությունն այն է, որ իր հայրը շատ էր սիրում հայկական երաժշտություն: Այդ պատճառով ինքն էլ մանկուց հետաքրքրված է եղել հայկական մշակույթով: 2012 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելուց հետո դե լա Սերնան որոշել է կենտրոնանալ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության վրա, և դրանից 10 տարի անց նա վերջապես հրատարակել է իր գիրքն այդ թեմայով:
Ըստ հեղինակի՝ գրքում շարադրված է Հայոց ցեղասպանության համառոտ պատմությունը, մասնավորապես՝ 1894-96 թթ. համիդյան ջարդերը, 1909 թ. Ադանայի կոտորածը, Օսմանյան կայսրությունում հայերի քաղաքական բռնաճնշումների գաղափարական և քաղաքական արմատները, ցեղասպանության նախապատրաստումը (իրավական հիմքեր, ռազմական և կիսառազմական ստորաբաժանումների ձևավորում և այլն) և ցեղասպանության տարբեր շրջափուլերը՝ զանգվածային ձերբակալություններ, գույքի առգրավում, տեղահանություններ, մահվան երթեր Սիրիայի և Իրաքի անապատներով, և ի վերջո՝ կոտորած:
Ռիկարդո Ռուիսը չի մոռացել հիշատակել նաև 1915 թվականի ինքնապաշտպանական հերոսամարտերի ժամանակ շատ բնակավայրերում հայերի ցույց տված հերոսական դիմադրության մասին:
«Երբեմն մարդիկ կարծում են, թե հայերը լուռ համակերպվել են իրենց ճակատագրի հետ, «ինչպես գառը՝ մսագործի մոտ տանելիս», բայց դա այդպես չէ: Նրանք, որտեղ կարող էին՝ կռվել ու դիմադրել են: Թերևս, ամենահայտնի օրինակը 1915 թ. հուլիսին Մուսա լեռան դիմադրությունն է», - ասում է հեղինակը:
«Հայոց ցեղասպանություն»-ը գրքում իսպանացի ուսումնասիրողը գրել է նաև հայերին պատկանող գույքի (տներ, եկեղեցիներ, ձեռնարկություններ) նյութական ոչնչացման և առգրավման, ինչպես նաև՝ այն անարդար օրենքների մասին, որոնք դա հնարավոր են դարձրել:
Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան իր գիրքն ամփոփել է հայերի ցեղասպանության՝ այդ թվում իսպանական աղբյուրներից, իսպանացի գիտնականներից և հեղինակներից ձեռք բերված ապացույցների շարադրումով՝ վերջաբանում բարձրացնելով ցեղասպանության անպատժելիության հարցը:
«Հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել ամբողջ աշխարհի աչքի առջև: Չմոռանանք, որ լրագրողները հաղորդում էին այդ մասին շատ վայրերից՝ Կոստանդնուպոլսից, Հալեպից և այլն: Հետագայում այն ժխտվեց և հիմնականում անպատիժ մնաց: Այս անպատժելիությունը 20-րդ դարի մեծագույն անարդարություններից է», - ասում է դե լա Սերնան:
Հեղինակի կարծիքով՝ Հայոց ցեղասպանությունը նաև շատ արժեքավոր դասեր է տալիս միջազգային հանձնառությունների, հիշողության կարևորության, արդարության, կռվելու և դիմադրելու անհրաժեշտության մասին: Այս տեսանկյունից հեղինակը արժանին է մատուցում բոլոր այն մարդկանց, ովքեր փորձեցին օգնել և որոշ դեպքերում՝ կարողացան փրկել հայերի:
«Նրանք չպետք է մոռացվեն: Ավելին, նրանք պետք է օրինակը դառնան այն բանի, թե ինչ է ճիշտը և ինչ է պարկեշտը՝ մշակութային, ազգային կամ կրոնական տարբերություններից անդին», - շեշտեց «Արմենպրես»-ի զրուցակիցը:
Դե լե Սերնայի խոսքով՝ «Հայոց ցեղասպանություն»-ը գիրքը շատերն են ողջունել Իսպանիայում: Հեղինակը հույս ունի, որ գրքի հրատարակումը նաև կնպաստի Իսպանիայում հայագիտության մակարդակի բարձրացմանը և այլ երկրների գիտնականների ու հետազոտողների հետ համագործակցության ձևավորմանը:
«Ես երկար ժամանակ պայքարում եմ Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Սա լայն հասարակության համար նախատեսված գիրք է, որն ընդհանուր գիտելիքներ է տալիս թեմայի վերաբերյալ: Ես կուզեի, որ իմ հայրենակիցները նաև որոշ իսպանական աղբյուրներից լսեին ու կարդային ոչ միայն ցեղասպանության պատմությունը, այլև հայերի հերոսականության, դիմադրության և մարդկության պատմությունները: Եվ անշուշտ, ես կուզեի բարձրաձայնել ոչ միայն ճանաչման անհրաժեշտության, այլև՝ այս սարսափելի ճակատագրին առերեսվող հայերի տառապանքների և արժանապատվության մասին», - նշեց հեղինակը:
Հարցին, թե ի՞նչ հեռանկարներ է տեսնում Իսպանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իսպանացի հետազոտողը պատասխանեց, որ ինքը լավատես է ճանաչման հարցում:
«Ես մեծամասամբ վստահ եմ ու լավատես՝ ճանաչման առումով: Գուցե դրա համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց հայերը շատ լավ գիտեն համբերության, համառության և հույսի արժեքը: Ես հիշում եմ այն պատմությունը, թե ինչպես էին հայերը ցեղասպանության ժամանակ գրքերը մասերի բաժանում՝ դրանք փրկելու համար: Այդ գրքերը փրկվում էին ոչ թե ներկա, այլ գալիք սերունդների համար: Եվ դա արվում էր ոչ թե հուսահատությունից դրդված, այլ՝ ի շնորհիվ հավատի ու ապագայի հանդեպ հույսի: Ապագայի հանդեպ այդ վստահությունը հարգանքի է արժանի: Թեև կնախընտրեի, որ իմ գիրքը մասերի չբաժանվեր, եթե, իհարկե, դա չի արվում այն փրկելու համար», - իր խոսքն այսպես՝ կեսկատակ-կեսլուրջ, բայց ամեն դեպքում՝ լավատեսորեն է եզրափակում «Հայոց ցեղասպանություն»-ը գրքի հեղինակը:
Իսպանիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստագրական գրքի լույս տեսնելու կապակցությամբ Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը հունիսի 13-ին ընդունել էր գրքի հեղինակ Ռիկարդո Ռուիս դե լա Սերնային՝ ընդգծելով գրքի հրատարակման կարևորությունը Իսպանիայում Հայոց ցեղասպանության իրազեկվածության բարձրացման գործում:
Իսպանիայի Թագավորությունը առայժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի կամ կառավարության մակարդակով, բայց փոխարենը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր են ընդունել իսպանական բազմաթիվ քաղաքների, շրջանների կամ նահանգների օրենսդիր կամ գործադիր մարմինները: Դրանց թվում են Նավառան, Վալենսիան, Մալագան, Սան Սեբաստիանը, Կատալոնիան, Բասկերի երկիրը և այլն:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search