Սույն թվականի hունիսի 19-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Պավել Ռասսադինն այցելել է Դամասկոս նահանգի Դարայա շրջան՝ Սիրիայում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության ծրագրի ղեկավար պարոն Ջավեդ Հաբիբուլհաքի ուղեկցությամբ՝ ուսումնասիրելու ՄԱԿ-ի ականազերծման ծառայության պայթուցիկ զինամթերքի մաքրման ծրագիրը, որն իրականացվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի կողմից։