Artsakhpress

Հասարակական

Կոլխոզաշենում երիտասարդական կենտրոն է բացվել

«Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքի դպրոց գործուղված ուսուցիչ-առաջնորդ Աշոտ Գաբրիելյանի և աշակերտների համատեղ ջանքերով գյուղում բացվել է «Ջանէ» երիտասարդական կենտրոնը։

Կոլխոզաշենում երիտասարդական կենտրոն է բացվել

Կոլխոզաշենում երիտասարդական կենտրոն է բացվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կոլխոզաշենի Հրաչյա Բեգլարյանի անվան միջնակարգ դպրոցում դասավանդող ուսուցիչ-առաջնորդ Աշոտ Գաբրիելյանն, անդրադառնալով երիտասարդական կենտրոնի մտահղացմանն ու անվան ընտրությանը, պատմեց.

Բնութագրությունը հասանալի չէ

«Կոլխոզաշենում «ջանե»-ով դիմում են միայն հարազատ և թանկ մարդկանց, և քանի որ կենտրոնում մենք ներդնելու ենք մեր թանկ ժամանակն ու գաղափարները, ուստի որոշեցինք անվանել հենց «Ջանէ»: Մտահղացումն առաջացել էր դեռևս նոյեմբերին, երբ Կոլխոզաշենի աշակերտների հետ սկսեցինք աշխատել համայնքային տարբեր ծրագրերի ուղղությամբ , և արդյունքում հասկացանք, որ գյուղում երիտասարդները չունեն զբաղմունքի, զրուցելու, մտքեր փոխանակելու ու քննարկելու հավաքատեղի: Որոշեցինք միասին հիմնադրել մի կենտրոն, որն այս խնդիրը որոշ չափով կլուծի: Մենք կփորձենք երիտասարդների համար զբաղմունք գտնել կենտրոնում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ջանէ»-ն միայն ժամանցային կենտրոն չէ, այլ նպատակ ունի դառնալու համայնքային ծրագրերի ինկուբատոր: Այս ծրագիրը նախագծել են երեխաները, ապա միասին իրականացրել ենք»,-ասել է Ա. Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ կենտրոնը ծառայելու է որպես երիտասարդների հավաքատեղի, որտեղ կանցկացվեն ֆիլմերի դիտումներ, գրքերի ընթերցանություն և քննարկումներ, կհյուրընկալվեն նաև տարբեր բանախոսներ:

Բնութագրությունը հասանալի չէ «Կենտրոնը համայնքի երիտասարդներին հնարավորություն կտա նախ և առաջ իրականացնել իրենց գաղափարները, քանի որ կենտրոնում ստեղծված է միջավայր, որտեղ յուրաքանչյուրի կարծիքը հաշվի է առնվում և յուրաքանչյուրի խոսքը տեղ ունի»,- ասել է մեր զրուցակիցը՝ հույս հայտնելով, որ «Ջանէ»-ն շուտով կդառնա շրջանի համայնքային կենտրոններից մեկը:

Բնութագրությունը հասանալի չէ

Լուսանկարները՝ Աշոտ Գաբրիելյանի


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Search