Artsakhpress

Հասարակական

Պատարայից՝ Աստղաշեն. Արցախում նոր ճանապարհներ՝ աշխարհասփյուռ նվիրատուների միջոցներով

Աշխարհասփյուռ հայության միջոցներով «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում ճանապարհներ է կառուցում, տներ շինում եւ ջուր հասցնում՝ մեղմելով 44-օրյա աղետալի պատերազմի հետեւանքները:

Պատարայից՝ Աստղաշեն. Արցախում նոր ճանապարհներ՝ աշխարհասփյուռ նվիրատուների միջոցներով

Պատարայից՝ Աստղաշեն. Արցախում նոր ճանապարհներ՝ աշխարհասփյուռ նվիրատուների միջոցներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 50 կիլոմետր երկարությամբ ճանապարհներ են կառուցվում Կոճողոտում ու Կաղարծիում, Վերին ու Ներքին Հոռաթաղում, Մարտակերտ-Ճանկաթաղ եւ դեպի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա տանող հատվածներում, գրում է aniarc.am լրատվական կայքը:
Վերանորոգվող, կառուցվող ճանապարհներից մեկն անցնում է Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղով: Համայնքապետ Արթուր Գրիգորյանը պատմում է, որ Աստղաշեն-Պատարա ճանապարհը մեծ նշանակություն է ունենալու երկու գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման համար: «Կզարգանա զբոսաշրջությունը, եւ կապը մեր մայրաքաղաք Ստեփանակերտի հետ ավելի հարմար կլինի»,- ասում է Գրիգորյանը:
Astghashen villageԱստղաշենի հարեւանությամբ՝ դեպի Պատարա, նոր բնակավայր է կառուցվում՝ ավելի քան 200 տուն: Այս տները Ասկերանի շրջանի օկուպացված համայնքների՝ տունը կորցրած բնակիչների համար են։ Այսօր Աստղաշենում հաստատվել է 30 տեղահանված ընտանիք՝ 130 բնակիչ:
Տեղահանվածներ կան նաեւ Պատարա գյուղում. դպրոցում սովորող 160 աշակերտներից 73-ը այստեղ հաստատվել է 44-օրյա պատերազմից հետո:
Դպրոցի տնօրեն Արթուր Ջահանգիրյանն ասում է՝ լավ ճանապարհը տնտեսության, զբոսաշրջության եւ բոլոր ոլորտներում հաջողության բանալին է: «Երբ ճանապարհը կա, բոլոր ուղղություններով հաջողություններ են սպասվում»,- ասում է նա:
Պատարայի գյուղապետ Վալերի Ղահրամանյանը կարծում է, որ ճանապարհը թե՛ գյուղի, թե՛ պետության համար կարեւոր նշանակություն ունի: «Համոզված եմ, որ հոսքը դեպի գյուղ ավելի կշատանա, որովհետեւ մեր բնությունը շատ գեղեցիկ է, հանգստանալու համար շատ տեսարժան վայրեր եւ մոտ 200 կոթողներ ունենք»,- ասում է նա:
Արցախի կառավարությունը Պատարայի անտառներից բխող գետի ջուրը խողովակաշարով հասցնում է Ստեփանակերտ, որտեղ անցյալ տարի խմելու ջրի լրջագույն պակաս կար:
«Արցախի կառավարությունը խոստացել է, որ կարճ ժամանակում ճանապարհը պիտի ասֆալտապատվի մինչեւ Պատարա, գյուղի մեջ կենտրոնական ճանապարհը եւս պիտի անպայման ասֆալտապատվի: Աշխատանքներն ուշանում են այն պատճառով, որ գյուղից վերեւ ջրամբար է կառուցվում, այդ ջրամբարի համար խողովակաշարերը որ շարվում են, մի քիչ դժվարություն է առաջանում, պիտի այդ աշխատանքները վերջացնեն, դրանից հետո սկսվեն ասֆալտապատման աշխատանքները»,- ասում է Պատարայի գյուղապետը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի. ՊԲ

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա. միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր. նրա վիճակը գնահատվում է բավարար

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ

Նախագահ Հարությունյանն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Search