Հունիսի 21-ի ԱԻ պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Խնապատ համայնքի տարածքում՝ նախնական տվյալներով այրվում է չոր խոտածածկ տարածք:
Մարտունու և Ասկերանի շրջաններում հրդեհների դեպքեր են գրանցվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից, կանչը ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր են մեկնել շրջանային բաժնի հրշեջ փրկարարները և իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ:
Այրվել է մոտ 5000մ² տարածք:
Հրդեհի մասին հերթական ահազանգը գրանցվել է Մարտունու շրջանում:
911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Ճարտար քաղաքային համայնքի «Ղուրուսու» կոչվող տեղանքում բռնկված հրդեհի մասին:
Կանչի վայր է մեկնել Մարտունու շրջանային ԱԻ բաժնի հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին փրկարարների հետ մասնակցել է Ճարտար քաղաքից 5 քաղաքացի և մեկուսացրել կրակը:
Նախնական տվյալներով այրվել է մոտ 30 հա չոր խոտածածկ տարածք և թփուտներ:
Հրդեհների վերաբերյալ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: