Artsakhpress

Միջազգային

Մահացել է երգիչ Պիեռ Նարցիսը

Մահացել է կամերունական ծագումով ռուս երգիչ Պիեռ Նարցիսը։

Մահացել է երգիչ Պիեռ Նարցիսը

Մահացել է երգիչ Պիեռ Նարցիսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հունիսի 22-ին Ինստագրամի իր էջում հայտնել է նրա նախկին կինը՝ Վալերիա Կալաչևան:
Երգիչը 45 տարեկան էր։
«Շնորհակալ եմ այս երկրի վրա միասին անցկացրած ժամանակի համար: Պիեռ, Նարցիս, Լորենցո, Պա... դու հավերժ կմնաս մեր սրտերում և աղոթքներում: Շնորհակալություն մեր հրաշալի դստեր համար: Ես քեզ փոխանցում եմ քո Բարձրյալ հորը՝ խաղաղությամբ և սիրով»,- araratnews-ի փոխանցմամբ՝ գրել է Կալաչևան։
Երգչի  նախկին կինը մահվան պատճառը չի նշել: 
Մուդիո Մուկուտո Պիեռ Նարցիզ դե Նապոլի դե Սոուզան ծնվել է Կամերունում 1977 թվականին։ Հետագայում նա տեղափոխվում է Ռուսաստանում հարազատների մոտ, որտեղ ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1990-ականների վերջից նա խաղացել է RUDN համալսարանի KVN թիմում, ինչպես նաև մասնակցել է «12 չար հանդիսատես» հեռուստաշոուի մի քանի դրվագներին։
Նարցիսին ամենամեծ համբավը բերեց «Աստղերի գործարան-2» նախագծում նկարահանվելը, որտեղ նա հայտնի դարձավ «Շոկոլադե նապաստակ» («Шоколадный заяц») երգի շնորհիվ։ Երաժիշտը նաև  Ինգուշեթիայի վաստակավոր արտիստ էր։
«Комсомольская правда»-ն էլ գրում է, որ երգիչը մահացել է երիկամների վիրահատության ժամանակ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը

ՀայՓոստ նշած բոլոր շահառուների դրամական աջակցության փոխանցումները կատարվել են. ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Արցախյան «Հաթերք ֆուդ»-ը ոսկե մեդալի է արժանացել Լոնդոնում կայացած հեղինակավոր մրցույթում

Search