Artsakhpress

Հասարակական

Բերքաձորում պտղատու նոր այգիներ են հիմնել

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է. կան հիմնարկ-ձեռնարկություններում աշխատողներ ևս:

Բերքաձորում պտղատու նոր այգիներ են հիմնել

Բերքաձորում պտղատու նոր այգիներ են հիմնել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Զարինե Մեքիյանը:

«Սիրիայից Արցախ տեղափոխված Ասմարյան եղբայրները մեր համայնքում մրգատու այգիներ են հիմնել, պատերազմից հետո էլ մեծացրել դրանք: Պետական աջակցությամբ 4 ընտանիքների ջերմոցներ են տրամադրվել, ընդ որում` մեկը Մարտունու շրջանի` թշնամու տիրապետության տակ անցած Շեխեր գյուղից է տեղահանվել: Նրանք էլ վարունգ, լոլիկ, կանաչեղեն, բանջարաբոստանային տարբեր մշակաբույսեր են աճեցրել: Ուրախալի է, որ վերջերս տեղացած կարկուտից ջեմոցները չեն տուժել: Տեղահանված 8 ընտանիք էլ ԿԽՄԿ-ի կողմից բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր է ստացել, ցանել ու արդեն բերքը հավաքել. արդյունքները գոհացուցիչ են»,-պատմել է Զ. Մեքիյանը:

Նրա խոսքով՝ գյուղում նաև մանր եղջերավոր անասուններ են պահում: Ավետարանոցից տեղահանված և Բերքաձորում հաստատված մեկ ընտանիք էլ, որը մինչև  44-օրյա պատերազմը Ակնայի շրջանում անասնապահությամբ էր զբաղվում, այժմ նույն գործունեությունն իրենց համայնքում է իրականացնում: Գյուղի երիտասարդ ընտանիքներից մեկը 33 գլուխ անասուն ունի. գլխաքանակն ավելացնելու ցանկությունը մեծ է։ Երկու տնտեսություն էլ զբաղվում է թռչնաբուծությամբ:
Մեր զրուցակիցը նշել է, որ գյուղին պատկանող 12 հեկտար տարածք տրամադրել են Ականազերծման կենտրոնին։

Որպես գյուղի հիմնախնդիր` համայնքի ղեկավարն առանձնացրել է երեխաների համար ժամանցի ապահովումը:

«Ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատ են, երեխաներն էլ իրենց խաղերը կազմակերպում են փողոցներում, ինչը վտանգավոր է: Գյուղում խաղահրապարակ կամ մարզահրապարակ կառուցելու ցանկություն ունենք»,-ասել է նա և հավելել, որ գյուղում կառուցված նոր թաղամասը կոյուղի չունի, ինչը հրատապ խնդիրներից մեկն է: Համայնքում գործում է ակումբ, որը վերանորոգման կարիք ունի:

Բնակիչներն ապահովված են էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ, գյուղը գազաֆիկացված է։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության վերաբերյալ որոշումն ուժը կորցրած է ճանաչվել. Հայկ Խանումյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ՀՀ ԳՇ պետի տեղակալ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ

Անվտանգության խորհրդի նիստում Արցախի հարցով միաձայն հայտարարություն է ընդունվել

Համայնքի տարածքում բացօթյա առևտրի թույլտվության համար սահմանվել է օրական 100-350 դրամի չափով տեղական տուրք

Փայլանը՝ Թուրքիայի իշխանություններին․ «Նախ ներողություն խնդրեք հայերից, քրդերից և ասորիներից»

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Նախագահ Հարությունյանի առաջարկին

Դոլարի փոխարժեքը նվազել է

Search