Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Այսօր՝ հունիսի 22-ին, Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին, որը կրում էր «Սովորենք արվեստի գիտությունը և գիտության արվեստը» խորագիրը, ներկայացված էր սաների շուրջ 120 նկար։2.jpg (1.89 MB)
 Լիանա Քոչարյան.jpg (1.81 MB)
«Քոչարյան» նկարչական ստուդիայի հիմնադիր, նկարչուհի Լիանա Քոչարյանը մեզ հետ զրույցում պատմել է, 44-օրյա պատերազմից հետո, երբ քաղաքը տխուր էր, որոշեց ինքն էլ իր արվեստով քայլ կատարել, որպեզի մարդիկ վերադառնան Արցախ։ Արդյունքում՝ բացվեց նկարչական ստուդիան։
 
«Երեխաներին ստուդիա հրավիրելուց հետո կյանքն աշխուժացավ ու իմաստավորվեց։ Սկզբում սաներս  հինգն էին, հետո աստիճանաբար ավելացան։ Նրանք սիրում են նկարել ամեն ինչ՝ մրգեր, բնապատկերներ, մարդկանց, այն ամենը, ինչ կա շրջապատում։ Երեխաների  շնորհով և իմ հոգով միասին պայքարում ենք մեր երկրի համար»,-նշեց Լ. Քոչարյանը։
 
5.jpg (1.53 MB)Քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը ցուցահանդեսն իր տեսակի մեջ եզակի է համարել։ «Արդեն կյանքի այցեքարտ ստացավ «Քոչարյան» նկարչական ստուդիան։ Այն իր մոտեցումներն ունի սաների նկատմամբ։ Պարզվեց, որ Լիանա Քոչարյանը, բացի նկարչուհի լինելուց, ունի նաև դասավանդելու կոչում։ Նա կարողացավ հմուտ նավավարի նման նավարկել ու իր նավը հասցնել եզրագծին»,-ասել է մեր զրուցակիցը։ Ստուդիայի յոթ սան այս տարի ավարտեցին նկարչական դասընթացները. նրանց տրամադրվեցին հավաստագրեր։
 
Ստուդիայի շրջանավարտ Բելլա Պատվականյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որոշել է դառնալ դիզայներ, իսկ նկարչությունն իր ապագա մասնագիտության մի մասն է կազմում, և ուրախալի է, որ իր իսկ կտավները ներկայացված են ցուցադրության։
 
Եվա Համբարձումյանն ուսումը կշարունակի Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնում։ Նա շնորհակալ է իր ուսուցչին ստացած գիտելիքների համար։
 3.jpg (1.89 MB)
Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ։
 6.jpg (2.10 MB)
Միջոցառմանը ներկա էին  ԱՀ Նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, ԱՀ պետական խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը,  ծնողներ, մայրաքաղաքի արվեստասեր հանրություն։
7.jpg (2.07 MB)
8.jpg (1.74 MB)

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի. ՊԲ

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա. միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր. նրա վիճակը գնահատվում է բավարար

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ

Նախագահ Հարությունյանն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Search