Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» համալիրի կինոդահլիճում հունիսի 25-27-ը տեղի կունենա անվանի ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր», «Չնչիկ» և «Լուսին կերած նորածինը» ֆիլմերի արցախյան առաջնադիտումը:
Ստեփանակերտում կցուցադրվեն ռեժիսոր Արամ Շահբազյանի ֆիլմերը
Զրուցակցիս խոսքով՝ ֆիլմերի ցուցադրության նախաձեռնությունն ընկերներինն է, բայց այդ առաջարկը շատ է ուրախացրել թե՛ իրեն, թե՛ պրոդյուսերներին, և նրանց նպատակն է արցախցիներին ծանոթացնել միջազգային հարթակներում ճանաչում գտած ֆիլմերին:
«Ես հաճախ եմ լինում Արցախում, և Արցախն ինձնից անբաժանելի է: Այստեղ ես տեսել եմ Արցախյան առաջին և 44-օրյա պատերազմները, բնականաբար, իմ մտքում շատ թեմաներ կան խմորված, ու հույս ունեմ, որ դրանցից մեկը կներկայացնեմ ֆիլմի տեսքով»,- անկեղծացել է ռեժիսորը: