Artsakhpress

Վերլուծական

Ի՞նչ է սպասվում Սաուդյիան Արաբիայի թագաժառանգի Անկարա այցից եւ այնտեղից հրապարկված համատեղ հայտարարությունից։ Պարզաբանում է Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը

Լիբանանի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Շահան Գանտահարյանը Նոյյան Տապան լրատվականի հետ հարցազրույցում անդրադարձել է Սաուդյիան Արաբիայի թագաժառանգի Անկարա այցին։

Ի՞նչ է սպասվում Սաուդյիան Արաբիայի թագաժառանգի Անկարա այցից եւ այնտեղից հրապարկված համատեղ հայտարարությունից։ Պարզաբանում է Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը

Ի՞նչ է սպասվում Սաուդյիան Արաբիայի թագաժառանգի Անկարա այցից եւ այնտեղից հրապարկված համատեղ հայտարարությունից։ Պարզաբանում է Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Շահան Գանտահարյանի վերլուծությունը՝ ստորև․
«Սաուդյան Արաբիայի թագաժառանգի այցը Անկարա երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ճգնաժամը փարատելու կմիտի։
 
Դա սպասելի էր, երբ պարզ դարձավ, որ հայտնի լրագրող Խաջողջիի դատական գործընթացը շարունակելու առումով լուռ համաձայնության են եկել երկու երկրները։Դա գինն էր, որպեսզի Ռիադն ու Անկարան հարաբերությունների ճգնաժամային իրավիճակից դուրս գալու գործընթացն սկսէին։
 
Խաջողջջի խնդիրը սակայն ծխածածկույթի հանգամանք ուներ։ Ըստ էության շահերի որոշակի համատեղում կա ներկա հանգրվանին, որոնք մղում են երկու երկրներին վերագործարկելու սառած հարաբերությունները։
 
Թուրքիան սաուդական ներդրումներին խիստ կարիքն ունի հատկապես իր դիմագրաւած տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Իհարկե կա նաեւ Իրանի գործոնը, որտեղ Անկարան շարունակում է խուսանավել եւ օգտագործել Իրան-Սաուդյան Արաբիա լարվածությունը։Ի դեպ թվում է որ երկու երկրներն էլ գոհ չեն Վաշինգտոն-Թեհրան բանակցություններից եւ առ այժմ այս ուղությամբ դեկլարատիվ լավատեսություններից։
 
Կա մի կարեւոր հանգամանք եւս։ Արեւելյան միջերկրկանում սրվել են Թուրքիայի, Հունաստանի ու Կիպրոսի հարաբերությունները ընդծովյա էներգիայի շահարկման օրակարգով։Ինչը վերածվում է Անկարա-Բրյուսել կամ ԵՄ-ի անդամ երկրներ լարվածության։ Սա եւս կարող է ազդած լինել հարաբերությունների նորմալացման քայլերի վրա։
 
Հիշենք, որ արցախյան պատերազմի օրերին լարվածությունը Ռիադի եւ Թեհրանի միջեւ նոր աստիճանաչափ էր գրանցել եւ Ռիադը դիմել էր առեւտրատնտեսական բոյքոթի Թուռքայի նկատմամբ։ Ռիադից ղեկավարվող համաարաբական լրատվավերլուծական կենտրոնների հրապարակումներում տեսանելի էր օսմանյան կայսրության ցեղասպանական քաղաքականությունը դատապարտող նյութեր։ Զուգահեռ պաշտոնական Ռիադը անկախության տոնի առիթով շնորհավորում էր Երեւանին, հակաակ այն իրողույթան որ երկու երկրների միջեւ մինչայժմ չկան դիվանագիտական հարաբերություններ։Լայն հնչեղություն էր գտել ՀՀ նախկին նախագահի այցը Սաուդյան Արաբիա եւ համագորածկութեան ծրագրերի մասին կատարվող հայտարարությունները։   
 
Պարզ է, որ այժմ Անկարա-Ռիադ հարաբերություններում իրավիճակ է փոխվում։ Հիմա Անկարան երկու առաջնահերթություն ունի՝ Սիրիայում քրդական սպառնալիքի չեզոքացում  եւ Արեւելյան միջերկրականում նաւթային պաշարների առաւելագույն չափաբաժնի հափշտակում։ Դրա համար անհրաժեշտ է այլ ճակատների հետ նորմալացման ձգտում»։

     

Քաղաքական

Եվրադատարանը զգուշացնում է, որ Թուրքիային կհեռացնի անդամությունից

Հունիսի 5-7 տեղի է ունցել Եվրոպայի խորհրդի դեսպանների մակարդակով գումարվող պատվիրակների կոմիտեի նիստը։

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է ՌԴ-ին բանակցային գործընթացից դուրս մղելուն. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ համատեղ հայտարարություն են հրապարակել «Nederlands Dagblad» կայքէջում, որում կոչ են անում Նիդերլանդների կառավարությանը և միջազգային կառույցներին միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի ընդունի այդ առաքելությունը։

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մեկնարկել է շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դրամական աջակցության վճարման առաջին փուլը

Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման 8-րդ միջոցառման դիմումների ընդունման գործընթացը սկսված է

Հունիսի 6-ից մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը

Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարը. հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ԳԹԿ-ի ավարտական քննությունների թեստերն ու պատասխանները

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. ԱՀ ՊՆ

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին հայտարարություն է տարածել

Պատանի հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Ղազախստանի միջազգային մրցաշարում

Խաչանովն իր կարիերայում երկրորդ անգամ դուրս է եկել «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ

Search