Այսօր՝ հունիսի 24-ին, Ստեփանակերտի երկու քննական կենտրոններում անցկացվել են հիմնական փուլի վերջին միասնական քննությունները՝ <<Ռուսաց լեզու>> և <<Քիմիա>> առարկաներից:
Ավարտվել է միասնական քննությունների հիմնական փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 hունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը տեղեկացրել է, որ ռուսաց լեզվից քննությանը մասնակցության հայտ է ներկայացրել 20 դիմորդ, քիմիայից՝ 57-ը։
«Ունեցել ենք 6 բացակա, յուրաքանչյուր առարկայի քննությունից` 3-ական: Խախտումներ չեն գրանցվել: Երկրորդ փուլը՝ զորացրված զինծառայողների և հիվանդության պատճառով չներկայացած դիմորդների համար, կսկսվի հուլիսի 4-ից և կտևի մինչև հուլիսի 9-ը ներառյալ»,- նշել Յու. Քարամյանը և ավելացրել, որ մինչև հուլիսի 18-ը մրցույթի հիմնական փուլի արդյունքները կհրապարակվեն ԱՀ ԿԳՄՍ նախարարության կայքում, իսկ ցուցակները կփակցվեն համապատասխան բուհերում: