Artsakhpress

Հասարակական

ԱՊՀ-ն հումանիտար ականազերծման միավորված ջոկատ կունենա

ԱՊՀ երկրները հումանիտար ականազերծման համատեղ ստորաբաժանում կստեղծեն։

ԱՊՀ-ն հումանիտար ականազերծման միավորված ջոկատ կունենա

ԱՊՀ-ն հումանիտար ականազերծման միավորված ջոկատ կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 hունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է news.am-ը։
«Մարդասիրական ականազերծման համատեղ ստորաբաժանման ձեւավորման եւ վերապատրաստման համար գործնական միջոցառումներ են սահմանվել։ Խորհրդի 80-րդ նիստի գործնական եւ կառուցողական բնույթը հերթական անգամ հաստատել է, որ Անկախ Պետությունների Համագործակցության ձեւաչափով պաշտպանական եւ ռազմական փոխգործակցությունը հետեւողականորեն զարգանում է, եւ մեր բազմակողմ կապերն ավելի են ամրապնդվում»,- ասել է նա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո։
Շոյգուն հավելել է, որ Նախարարների խորհուրդը աջակցել է ԱՊՀ ձեւաչափում «Խաղաղության ամրապնդմանը նպաստելու համար» մեդալի ստեղծմանը, որոշել է 2023 թվականին Ուզբեկստանում անցկացնել կադետների երկրորդ ռազմական մարզական խաղերը, ինչպես նաեւ հաստատել է Զինված ուժերի 2023 թվականի համատեղ գործունեության մի շարք միջոցառումներ։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի. ՊԲ

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա. միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր. նրա վիճակը գնահատվում է բավարար

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ

Նախագահ Հարությունյանն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Search