Artsakhpress

Քաղաքական

Արտակ Բեգլարյանն և Արարատ Միրզոյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակն ու հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը

Հունիսի 24-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ:

Արտակ Բեգլարյանն և Արարատ Միրզոյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակն ու հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը

Արտակ Բեգլարյանն և Արարատ Միրզոյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակն ու հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զրուցակիցները քննարկել են 2020 թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու առաջացած հումանիտար հարցերի հաղթահարման ընթացքը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջազգային ատյաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների բարձրաձայնման և նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը և Արտակ Բեգլարյանը շեշտել են միջազգային հումանիտար կազմակերպությունների՝­ տեղում անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը՝ պատերազմի հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների համապարփակ և լիարժեք հասցեագրման նպատակով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման հեռանկարների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Արցախի ջանքերի փոխներդաշնակեցման կարևորությունը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի. ՊԲ

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա. միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր. նրա վիճակը գնահատվում է բավարար

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ

Նախագահ Հարությունյանն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Search