Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ ֆինանսների նախարարը կայցելի Հարավային Կորեա՝ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները քննարկելու համար

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հաջորդ ամիս կայցելի Հարավային Կորեա՝ աճող ինֆլյացիայի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւ Հյուսիսային Կորեայի դեմ, միջուկային ծրագրի հետ կապված, հնարավոր հետագա պատժամիջոցների շուրջ բանակցությունների համար։

ԱՄՆ ֆինանսների նախարարը կայցելի Հարավային Կորեա՝ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները քննարկելու համար

ԱՄՆ ֆինանսների նախարարը կայցելի Հարավային Կորեա՝ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները քննարկելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է իրանական News.am-ը:
20 խոշորագույն տնտեսությունների խմբի ֆինանսական պաշտոնյաների հանդիպմանը մասնակցելու համար Ասիա կատարած այցի շրջանակներում Յելենը կհանդիպի Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ասել են աղբյուրները:
Մանրամասները դեռ ճշտված չեն, բայց Յելենը կարող է հանդիպել Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չժինի եւ ֆինանսների նախարար Չո Կյոն Հոյի հետ՝ քննարկելու Հյուսիսային Կորեայի հարցը, քանի որ Խաղաղ օվկիանոսի երկու կողմերի հետախուզության ներկայացուցիչները մտահոգված են, որ նա պատրաստվում է իրականացնել հինգ տարվա ընթացքում իր առաջին միջուկային փորձարկումը։
Սեուլ կատարած այցի ընթացքում Յելենը նաեւ նախատեսում է քննարկել Ռուսաստանի դեմ ուկրաինական պատերազմի պատճառով կիրառվող լայնածավալ պատժամիջոցների արդյունավետությունը, ասել է աղբյուրներից մեկը:
Տնտեսական պայմանների քննարկումը մեծ նշանակություն կունենա, քանի որ եւ՛ Վաշինգտոնը, եւ՛ Սեուլը կփորձեն զսպել ինֆլյացիայի տեմպերը, որոնք վրդովեցնում են սպառողներին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ունի. նույն վտանգը նաև Աղավնոյի մատուռին է սպառնում

Search