Երեկ՝ հունիսի 24-ին, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բակում տեղի է ունեցել երգիչ Արթուր Խաչենցի բացօթյա համերգը:
Ստեփանակերտում տեղի է ունեցել երգիչ Արթուր Խաչենցի բացօթյա համերգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Խաչենցը նշել է, որ պատերազմից հետո իր առաջին համերգն էր, որի հրավերին անմիջապես համաձայնություն է տվել ու Երևանից ճանապարհվել Արցախ:
«Ծրագիրն ինքնուրույն եմ կազմել՝ երգերի ընտրությունն իմն է: Ես հավատում եմ, որ երգով, մշակույթով կարող ենք ազգը ոտքի կանգնեցնել: Շուտով կունենամ նոր երգեր: Այսօր պետք է լիներ նաև Շուշիին նվիրված՝ «Սիրտ իմ հայրենի» երգի պրիմերան, բայց չհասցրեցի։ Մյուս երգերը՝ ըստ հերթականության »,- նշել է Ա. Խաչենցը:
Համերգային ծրագիրը կշարունակվի Ճարտարում և Մարտակերտում: