Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինայում կարգավորման ցանկացած դիվանագիտական նախաձեռնության, սակայն Ռուսաստանն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի անում
ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայում կարգավորման ցանկացած դիվանագիտական նախաձեռնության. Բլինքեն
«Մենք ամրապնդում ենք Ուկրաինայի դիրքերը ռազմի դաշտում, որպեսզի նա ամուր դիրքեր ունենա նաև բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է պետքարտուղարը՝ հավելելով, որ Արևմուտքը միասնական է հակառուսական պատժամիջոցները խստացնելու հարցում։
Բլինքենը, այնուհանդերձ, խոստովանել է, որ ռուսական կողմը որոշակի ռազմական հաջողությունների է հասել Դոնբասում։
«Դա անհանգստացնում է եվրոպական և մի շարք այլ երկրների։ Սակայն Ռուսաստանի ներկայիս հաջողությունները որոշիչ չեն»,- համոզմունք է հայտնել Բլինքենը։