Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի Ղազարյանների ընտանիքում ծնվել է 14-րդ երեխան։
Ջավախքում՝ Ղազարյանների ընտանիքում 14–րդ երեխան է ծնվել (լուսանկարներ)
Ծննդաբերությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին Ախալքալաքում: Նորածին տղայի քաշը 2 կգ 600 գրամ է, հասակը 48 սմ, անունը՝ Դանիել։ Նրա մայրը՝ 43-ամյա Վարդուհի Ղազարյանը, իրեն հիանալի է զգում և ասում է, որ դեմ չէ նորից ծննդաբերել։ Կինն ամուսնացած է 19 տարեկանից։