Artsakhpress

Միջազգային

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2022թ. հուլիսի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակում, և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար կգործեն ռոումինգի նոր սակագներ:  

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նշված փոփոխությունները պայմանավորված են միջազգայնորեն կիրառվող ստանդարտների պահանջներով, որոնց համաձայն՝ այն տարածքներում, որտեղ օպերատորը չունի շարժական կապի ցանց, շարժական կապի ծառայությունները պետք է մատուցվեն տվյալ տարածքներում գործող լիցենզավորված օպերատորների հետ համագործակցության միջոցով (ռոումինգ):
Ինչպես հայտնի է, մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը Արցախում հեռահաղորակցային ծառայություններ է տրամադրել բացառապես «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն, և հայաստանյան բոլոր օպերատորների բաժանորդներն Արցախում օգտվել են ռոումինգի ծառայությունից: Պատերազմի հատևանքով «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ենթակառուցվածքը բավական տուժել էր, և հումանիտար աղետի պայմաններում, հուսալի բջջային կապի ապահովումն Արցախում դարձել էր օրախնդիր, որը պահանջում էր անհապաղ լուծում: Պատերազմի առաջին օրերին հայաստանյան օպերատորներից Վիվա-ՄՏՍ-ն առաջինը կիրառեց զրոյական ռոումինգ Արցախի տարածքում: Այնուհետև, բազմաթիվ դիմումների հիման վրա և առաջնորդվելով հումանիտար խնդիրների լուծմանն աջակցելու հրամայականով, Վիվա-ՄՏՍ-ն Արցախում ժամանակավրապես ենթակառուցվածք տեղակայեց:
Ներկայումս, երբ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի ենթակառուցվածքն արդեն վերականգնված է, իսկ Վիվա-ՄՏՍ-ի ենթակառուցվածքները 2022թ. հուլիսի 1-ից այլևս չեն գործելու Արցախի տարածքում, Վիվա-ՄՏՍ-ի, ինչպես նաև հայաստանյան մյուս օպերատորների կողմից իրենց բաժանորդներին շարժական կապի ծառայությունների տրամադրումն Արցախում կարող է իրականացվել բացառապես հայաստանյան ընկերությունների ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի միջև գործող միջօպերատորական հարաբերությունների շրջանակում՝ համաձայն հեռահաղորդակցության ոլորտում գործող կարգավորումների:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի դրությամբ

Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել. ՀՀ ՊՆ

Search