ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերն իր գործընկերների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Արցախի հարցը՝ առանց Ռուսաստանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի տարածած հաղորդագրության մեջ: «Ցավալի է, որ Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբերությամբ սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակությանը»,- ասվում է հայտարարության մեջ: