Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը G7-ի գագաթնաժողովի շրջանակում ռուս գիտնականներին կոչ է արել տեղափոխվել Միացյալ Թագավորություն։
Բորիս Ջոնսոնը ռուսաստանցի գիտնականներին կոչ է արել տեղափոխվել Մեծ Բրիտանիա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այս մասին հայտնում է Tert.am-ն։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ այս նախաձեռնությունն առաջ է քաշել որպես Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի համալսարանների միջև գործընկերային համակարգի ընդլայնման մաս, որn ուկրաինացի գիտնականներին թույլ է տալիս բրիտանական հաստատություններում զբաղվել հետազոտություններով։
Վարչապետի խոսքով՝ հրավերը վերաբերում է բոլոր ռուս գիտնականներին ու հետազոտողներին, որոնք «սարսափով են նայում Պուտինի բռնությանը և այլևս ապահով չեն զգում Ռուսաստանում»։
«Դուք կարող եք համարձակ դիմել տեղափոխվելու և աշխատելու Մեծ Բրիտանիայում՝ մի երկրում, որը գնահատում է բացությունը, ազատությունը և գիտելիքի ձգտումը», - ասել է վարչապետը։