Artsakhpress

Հասարակական

Աշանում հյուրընկալել են «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի մասնակիցներին

Նախօրեին՝ «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի մասնակիցներն այցելել են Մարտունու շրջանի Աշան համայնք:

Աշանում հյուրընկալել են «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի մասնակիցներին

Աշանում հյուրընկալել են «Ապրելու ձայնը» գրական-մշակութային օրերի մասնակիցներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ աշանցիները հյուրերին դիմավորեցին թոնրի շուրջ՝ հացաթխման ավանդական արարողությամբ:

Բնութագրությունը հասանալի չէ

Այնուհետև փառատոնի մասնակիցներն այցելեցին աշանցի գրող, բանահավաք Լևոն Հարությունյանի տուն, որից հետո հյուրընկալվել են գյուղի դպրոցում:

Բնութագրությունը հասանալի չէ

Աշանի կրթօջախի աշակերտները կազմակերպել էին միջոցառում, որի ընթացքում իրենց գեղեցիկ ազգային պարով հյուրերին դիմավորեցին Համազգայինի Արցախի գրասենյակի «Մունք» ազգային պարախմբի սաները, հնչեցին արցախցի գրողների բանաստեղծություններ։ Բացման խոսքում՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն իր ուրախությունը հայտնեց «Ապրելու ձայնը» փառատոնի շրջանակներում հայրենի գյուղ այցելելու առթիվ՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի Աշանում գրական-մշակութային կյանքի աշխուժացմանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեզ հետ զրույցում երիտասարդ գրող Սերգեյ Սաֆարյանը նշեց, որ շատ ուրախ և հաճելի է Աշանում գտնվելը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Սահմանից քիչ հեռու մեր երեխաները կարողանում են պահել ազգային դիմագիծը:

Ինչքան էլ փորձենք կտրվել դրանից կամ ինտեգրվել աշխարհի նորարարությանը, միևնույն է պահպանվելու է մեր ավանդականը, որը մեր ինքնության ամենաընդգծված հատվածն է:

Շատ կարևոր է, որ մեր սերունդը ճանաչի արդի գրողներին: Համաշխարհային գրականություն ուսումնասիրելը լավ է, բայց մինչև չճանաչենք մեզ հետ ապրող ստեղծագործողին, մենք դրսինը չենք կարող յուրացնել» ,-ասել է Ս. Սաֆարյանը:

Աշան համայնքի դպրոցի տնօրեն Մխիթար Շինդյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի մասնակիցներին և կազմակերպիչներին:

Բնութագրությունը հասանալի չէ
«Սա խթան կլինի երեխաների համար, որպեսզի ավելի կապվեն գիր ու գրականության հետ, ծանոթանան և ինչու չէ նաև անձամբ ճանաչեն մեր գրողներին:
Այս հողի վրա մենք ունենք ապրելու, ազգայինը պահպանելու և մեր մշակույթը զարգացնելու իրավունք և ոչ մեկ չի պատրաստվում թողնել ու հեռանալ»,-նշել է Մ. Շինդյանը:
Բնութագրությունը հասանալի չէ
Ելույթներ ունեցան նաև բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, գրող Զարինե Սառաջյանը, բանաստեղծուհի Տաթև Սողոմոնյանը և գրականագետ, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

Search