Artsakhpress

Հասարակական

«Եղիշե Չարենց-125». մայրաքաղաքում հանդիպում-քննարկում է կազմակերպվել

Այսօր՝ հունիսի 28-ին, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ՝ «Ապրելու ձայնը» գրական-մշակութային ծրագրի շրջանակում Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել «Եղիշե Չարենց-125» խորագրով հանդիպում-քննարկում։

«Եղիշե Չարենց-125». մայրաքաղաքում հանդիպում-քննարկում է կազմակերպվել

«Եղիշե Չարենց-125». մայրաքաղաքում հանդիպում-քննարկում է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին Լիբանանի Համազգային հայ կրթական և մշակութային միության ու Հայկ Արսլանեան ճեմարանի տնօրեն, հասարակական գործիչ Տիգրան Ջինբաշյանը, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմինե Քոչարյանը, ԱրՊՀ Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոսներ:

Բնութագրությունը հասանալի չէ

Քննարկման բանախոսն էր գրականագետ, գրաքննադատ, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը։ Նրա խոսքով՝ Չարենցը 20-րդ դարի համաշխարհային գրականության մեծություններից է: Գրականագետը տեղեկացրել է, որ տպագրության է նախապատրաստել «Եղիշե Չարենց» եռահատոր մենագրությունը, որի առաջին հատորը կոչվում է «Կյանքը և ժամանակը», երկրորդը՝ «Ստեղծագործությունը», երրորդը՝ «Արվեստը»:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Ըստ Դ. Գասպարյանի՝ ամենադժվար ու ծանրագույն աշխատանքը առաջին հատորն էր, որովհետև ամբողջությամբ փաստերից է կազմված:
«Չարենցի առաջին գիրքը տպագրվել է Կարսում, երբ բանաստեղծը դեռ 17 տարեկան էր։ «Երեք երգ տխրադալուկ աղջկան>>֊ը հանճարեղ բանաստեղծի խոսք էր, մի կյանք ապրած մարդու բանաստեղծություններ: Գիրքը նվիրեց իր առաջին սիրուն՝ Աստղիկ Ղոնդաղչյանին»,-նշեց բանախոսը:
Բնութագրությունը հասանալի չէ

Գրականագետը, բնութագրելով Չարենցի ինքնատիպությունը, քննարկեց բանաստեղծի տարբեր տարիների գործերը՝ դրանք գնահատելով որպես ժամանակի լավագույն ստեղծագործություններ:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. նախագահ Հարությունյանն այսօր Ճարտարում էր

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ոչինչ չի ունենա, քանի որ ինքը Ղարաբաղը չի լինի․Բաբայան

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ ունի. նույն վտանգը նաև Աղավնոյի մատուռին է սպառնում

Search