ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ BarevBalik.am առցանց հարթակն ու նույնանուն բջջային հավելվածն ուղղված են ապագա մայրերի և երեխայի զարգացման առաջին տարիներին ծնողների աջակցմանը:
Գործարկվել են ծնողների համար նախատեսված BarevBalik.am հարթակն ու բջջային հավելվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այն մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Վիվա-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով։
- Համապատասխանության ստուգում՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար
- Բժշկական ծառայություններ Ձեր մոտակայքում
- Երեխայի աճի պատմություն
- Քնի և կրծքով կերակրելու հաշվիչ
- Ծննդաբերական կծկումների հաշվիչ
- Դաշտանային ցիկլի հաշվիչ
- Երեխաների առողջ զարգացման ու խնամքի տեղեկատվություն