Artsakhpress

Միջազգային

Կանադան ծրագրում է դեսպանատուն բացել Հայաստանում. Մելանի Ժոլի

Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլի ժամանակ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ու Կովկասում երկրի դիվանագիտական ​​ներկայության և հնարավորությունների ընդլայնման մասին:

Կանադան ծրագրում է դեսպանատուն բացել Հայաստանում. Մելանի Ժոլի

Կանադան ծրագրում է դեսպանատուն բացել Հայաստանում. Մելանի Ժոլի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Նախարարի խոսքով՝ դիվանագիտությունն ամենաարդյունավետ միջոցն է անվտանգություն ու կայունություն ապահովելու հարցում, ինչպես նաև արձագանքելու մարտահրավերներին աշխարհաքաղաքական խոր տեղաշարժերի պայմաններում:

«Մենք Կանադայի ներկա գրասենյակները դաշնակից Էստոնիայում, Լիտվայում և Սլովակիայում, վերափոխում ենք լիակատար դեսպանատների՝ մշտական դեսպաններով, և ուժեղացնում ենք մեր ներկայությունը Լատվիայում մեր դեսպանատան միջոցով: Այս փոփոխություններն էլ ավելի կուժեղացնեն Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում, կօգնեն դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին:

Բացի այդ, հետևելով Եվրամիությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց և Գերմանիայում դեսպան Ստեֆան Դիոնի առաքելությանը և հայկական ժողովրդավարությանը Կանադայի աջակցությունն ավելացնելու վերաբերյալ նրա զեկույցին, Կանադան դեսպանություն կբացի նաև Հայաստանում և կնշանակի դեսպան: Դա հնարավորություն կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը:

Այս դիվանագիտական ​​ընդլայնումը կօգնի Կանադային արձագանքել առաջացած անվտանգության սպառնալիքներին, ամրապնդել քաղաքական և տնտեսական համագործակցությունը և աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական զարգացման գործում»,- 1lurer.am-ի փոխանցմամբ, նշել է Կանադայի ԱԳ գլխավոր դիվանագետը:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 4 կին տեղում մահացել է

ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր

Արայիկ Հարությունյանը մասնակի զորահավաքի ընթացքում զորակոչվածներին զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Պետաջակցության համար ներկայացված  ավելի քան 47 հազար դիմումից  25 հազարի վարկն արդեն մարվել է. Ներդրումային հիմնադրամի պատասխանատու

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվում են պատմամշակութային կոթողներ. փոխնախարար

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները օգոստոսի 8-ի դրությամբ

Պայմանագրային զինծառայողը հանկարծամահ է եղել. ՀՀ ՊՆ

Search