Artsakhpress

Միջազգային

Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես հրավիրվել են անդամակցելու ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները Ֆինլանդիային և Շվեդիային հրավիրել են միանալու Հյուսիսատլանտյան դաշինքին։

Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես հրավիրվել են անդամակցելու ՆԱՏՕ-ին

Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես հրավիրվել են անդամակցելու ՆԱՏՕ-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Hetq.am-ի փոխանցմամբ, այս մասին  նշվում է համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Մադրիդում գագաթնաժողովի արդյունքներով։
 
«Մենք կրկին հաստատում ենք հավատարմությունը բաց դռների քաղաքականությանը։ Այսօր մենք որոշում ենք ընդունել հրավիրել Ֆինլանդիային և Շվեդիային դառնալու դաշինքի անդամներ և պայմանավորվել Միավորման արձանագրությունների ստորագրման շուրջ»,- ասվում է գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։
 
Նախօրեին Ստոկհոլմն ու Հելսինկին Անկարայի հետ համաձայնեցրել էին ՆԱՏՕ-ին անդամակցությունը։ Թուրքիան ի սկզբանե դեմ էր հանդես գալիս հյուսիսեվրոպական այդ երկրների Դաշինքին անդամակցությանը։ Կողմերը ստորագրել են համապատասխան հուշագիրը։
 
ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար դաշինքի բոլոր 30 անդամները պետք է հավանություն տան նրանց հայտերին։ Թուրքիան դեմ էր հանդես գալիս, որովհետև, ըստ Անկարայի, Շվեդիան և Ֆինլանդիան աջակցում էին Քուրդիստանի բանվորական կուսակցությանը, որին Թուրքիան ահաբեկչական կազմակերպություն է համարում։
 
Տասնյակ տարիներ չեզոքության քաղաքականություն վարած Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշում կայացրին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։ Երկու երկրները նախորդ ամիս հայտարարեցին այդ որոշման մասին, որին նախորդել էին շուրջ երկու ամիս տևած քննարկումները, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների և հատկապես Մեծ Բրիտանիայի հետ։ Ի դեպ, վերջինիս հետ Ֆինլանդիան և Շվեդիան կնքել են նաև փոխօգնության պայմանագիր։
 
Այդ որոշումները կտրուկ քննադատության էին ենթարկվել Մոսկվայի կողմից։ Ֆինլանդիայի մասով տարածված հաղորդագրության մեջ ՌԴ ԱԳՆ-ն նշում էր, որ «ոչ Ռուսաստանի հավաստիացումները, որ բացակայում է Ֆինլանդիայի նկատմամբ թշնամական որևէ մտադրություն, ոչ մեր երկրների միջև բարիդրացիական ու փոխշահավետ համագործակցության երկար պատմությունը, չհամոզեցին Հելսինկիին պահպանել ռազմական չմիավորման ուղենիշը»։
 
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել էին, որ Ռուսաստանը ստիպված կլինի ձեռնարկել ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի պատասխան քայլեր՝ «իր ազգային անվտանգության համար առաջացող սպառնալիքները մեղմելու համար»։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի. ՊԲ

Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք  

Անհանգստանալու եւ խուճապի մատնվելու կարիք չկա. միայն խնդրում եմ հետեւել բացարձակապես պաշտոնական լրահոսին եւ սադանքների չտրվել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի մեկ վիրավոր. նրա վիճակը գնահատվում է բավարար

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի կիրառումից մահացու վիրավորում է ստացել մեկ զինծառայող. կան վիրավորներ. ՊԲ

Ինչպե՞ս կկազմակերպվի երթևեկությունն այլընտրանքային ճանապարհով. Հայկ Խանումյանը մանրամասներ է ներկայացրել

Մեկնարկել է 40 հազար դրամի չափով աջակցության հայտերի ընդունումը

Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՊԲ

Նախագահ Հարությունյանն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Search